Հայտնի է զոհված զինվորների դիմանկարները ներկած կնոջ խափանման միջոցը
Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները և հարակից գրառումները ներկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալված 62-ամյա կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով։
Վերջինս ընդունել է մեղադրանքը, հայտարարել, որ զղջում է կատարվածի համար։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, և անձն ազատ է արձակվել արգելանքից։
Նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին ռեկորդային էժանացել է. փոխարժեքն այսօր
Rate.am-ում հոկտեմբերի 27-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 386 դրա...
Ինչ փուլերով է անցնելու ՀՀ-ն ԵՄ վիզաների ազատականացման ճանապարհին․ մանրամասներ
Հայաստանը և Եվրոպական Միությունը 2025 թվականի սեպտեմբերի 9-ին հայտարարեցին ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ա...
Արմավիրում գրանցվել է առաջին ցրտահարությունը
Շաբաթվա ընթացքում որոշ լեռնային շրջաններում շարունակվել է հնդավորների, կաղամբի և կարտոֆիլի բերքահավաքը:Լեռնային շրջաններ...
Ստեփանակերտում հայ կին է մահացել
Ադրբեջանի Առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ հոկտեմբերի 20-ին իր տանը մահացել է Ստեփանակերտի բնակչուհի, ազգ...