Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող խանգարել Թուրքիային վերացնել ահաբեկչական սպառնալիքը երկրի ներսում և նրա սահմաններից դուրս:
«Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ մեր երկրին սպառնացող վտանգը վերացնելու հարցում, որտեղ էլ որ գտնենք դա, մեր սահմանների ներսում կամ դրսում։ Մենք շարունակելու ենք պայքարը այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել նպատակին՝ երկիրն ու տարածաշրջանն ահաբեկչությունից ազատելուն։ Մենք չենք խաղա ահաբեկչական բարոնների խաղը։ Նման դավաճանական գործողությունները անջատողական կազմակերպության վերջին ջանքերն են: Մեր տարածաշրջանի և մեր երկրի ապագայում ահաբեկչության և բռնության տեղ չկա», - ասել է Թուրքիայի նախագահը։
Ահաբեկչությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին Թուրքիայի մայրաքաղաքում ռազմական ինքնաթիռներ և տիեզերական սարքավորումներ արտադրող TUSAŞ կորպորացիայի շենքի մոտ, որին հաջորդել է հրաձգությունը: Հարձակման զոհ է դարձել 5 մարդ, տուժել է 22-ը։ Հարձակվողներից երկուսը ոչնչացվել են իրավապահ մարմինների կողմից։ Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայը հայտարարել է, որ ոչնչացված երկու ահաբեկիչներն էլ Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներ են:
Նմանատիպ հոդվածներ
«Քուջուջա անում կեղտոտ շորերիս մեջ», «ասենք, յանի ի՞նչ»․ Սիմոնյանը՝ Թովմասյանին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում արձագանքել է ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախ...
Քյարամյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած սկանդալային միջադեպի մասին
Խորհրդարանի դահլիճում ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ, հետևաբար, այդ հանգամանքներին կրկին անդրադառն...
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն արձագանքել է Բաքվի կեղծիքներին
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին արձագանքել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հետ կապված ադրբեջանական...
Գյումրիի քաղաքապետը հրաժարական է տվել
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել։ «Ազատության» հետ զրույցում տեղեկությունը հաստատեց քաղաքապետի մա...