ՀՀ միգրացիայի ծառայության պայմանավորվածությունը ԵՄ-ի հետ
Ավստրիայի Հանրապետությունում տեղի է ունեցել Վիեննայի միգրացիոն ամենամյա համաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Միգրացիոն քաղաքականության մշակման հարցերը քննարկելու համար համաժողովին մասնակցել են շուրջ 200 քաղաքական գործիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, ոլորտի մասնագետներ, միջազգային կազմակերպությունների, քաղաքական հասարակության, ակադեմիայի և այլ ներկայացուցիչներ՝ աշխարհի տարբեր երկրներից։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնում են, որ Արմեն Ղազարյանը հանդիպել է ԵՄ ապաստանի գործակալության (EU Asylum Agency) տնօրեն Նինա Գրեգորիին: Քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, մասնավորապես՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցների կարողությունների զարգացման համար կազմակերպել դասընթացներ՝ ԵՄ ապաստանի գործակալության համապատասխան գործիքակազմն օգտագործելու հնարավորությամբ:
Համագործակցության հեռանկարներն են քննարկվել ՄՔԶՄԿ գլխավոր տնօրեն Միխայիլ Շպինդելեգերի հետ հանդիպման ընթացքում։
Արմեն Ղազարյանը հանդիպում է ունեցել նաև ՄՔԶՄԿ միգրացիոն երկխոսության և համագործակցության տնօրինության ղեկավար Սեդեֆ Դիիրինգիի հետ, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի միգրացիոն ոլորտի բարեփոխումները, քննարկվել են հետագա համագործակցության ծրագրերը՝ հատկապես վիզաների ազատականացման շրջանակներում նոր նախաձեռնությունների իրականացման շրջանակում։
Ազատության, անվտանգության և արդարադատության ոլորտում ՏՏ համակարգերի գործառնական կառավարման ԵՄ գործակալության (eu-LISA) ներկայացուցչի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել EU-LISA Գործակալության հետ հետագա համագործակցության, մասնավորապես՝ միգրացիոն գործընթացների թվայնացման, տվյալների բազաների և լայնածավալ ՏՏ համակարգ գործարկման, տեխնոլոգիական փորձի փոխանակման և այլ հարցերի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Լիքը ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի. Ալեն Սիմոնյան
«Լրագրողներից մեկն ասում է՝ էսքան ավտոբուսներ են բերել, ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի։ Կամ՝ Ալենն անվտանգու...
Արատավոր բարքերը ներթափանցում են բանակ. ԳՇ պետ
ՀՀ պաշտպանության փոխնախարար, զինված ուժերի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է բանակում տեղի ունեցող միջադեպերին. «Բոլոր...
ՀՀ ԿԲ նախագահը` տրվող վարկերի տոկոսադրույքի մասին
Հայաստանում վարկերի նկատմամբ հսկայական պահանջարկ կա հատկապես շինարարության, հիփոթեքի, սպառողական վարկավորման հատվածում։...
Արդյոք հնարավոր է COP29-ին մասնակցելու դիմաց գերիներ ազատ արձակվեն․ Արարատ Միրզոյան
Ե՛վ COP29-ի համատեքստում, և՛ դրանից դուրս մենք մշտապես Ադրբեջանի հետ խոսում ենք, նաև հետամուտ ենք գերիների և այլ պահվող...