ՀՀ ԿԲ նախագահը` տրվող վարկերի տոկոսադրույքի մասին
Հայաստանում վարկերի նկատմամբ հսկայական պահանջարկ կա հատկապես շինարարության, հիփոթեքի, սպառողական վարկավորման հատվածում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` անդրադառնալով այն հարցին, թե ինչու վերաֆինանսավորման տոկոսադրույքի պարբերաբար իջեցման ֆոնին չեն իջնում վարկերի տոկոսադրույքները։
«ԿԲ տոկոսադրույքը ունիտար է, այսինքն` այն սպեցիֆիկ չէ կոնկրետ ոլորտների համար։ Եթե կա մեծ պահանջարկ կոնկրետ ապրանքի դեպքում, տոկոսադրույքը չի կարող նվազել, այն իր հետ բերում է գնի բարձրացում»,– ընդգծեց ԿԲ նախագահը։
Ըստ նրա` եթե Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տեկոսադրույքը 9.75 տոկոսից նվազեցրած չլիներ 7.25 տոկոսի, ապա երկրում կլիներ վարկային տոկոսադրույքների էական աճ։
Ինչպե՞ս կազդի Ռուսաստանի բանկի որոշումը ՀՀ–ից արտագնա աշխատանքի մեկնածների վրա
«Մենք տոկոսադրույքը նվազեցրել ենք, սակայն դրան զուգահեռ` երկրում երեք տարի շարունակ բարձր տնտեսական աճով, արտաքին պահանջարկով պայմանավորված հսկայական հետաքրքրություն կա վարկերի նկատմամբ, այդ պատճառով տոկոսադրույքները նվազման միտումներ ցույց չեն տալիս։ Կարող ենք ենթադրել, որ դրանք ապագայում կիջնեն, քանի որ նաև մեր գործողություններով մենք որոշակի ազդակներ ենք տալիս հետագայի համար»,– ասաց Գալստյանը։
Նմանատիպ հոդվածներ
Լիքը ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի. Ալեն Սիմոնյան
«Լրագրողներից մեկն ասում է՝ էսքան ավտոբուսներ են բերել, ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի։ Կամ՝ Ալենն անվտանգու...
Արատավոր բարքերը ներթափանցում են բանակ. ԳՇ պետ
ՀՀ պաշտպանության փոխնախարար, զինված ուժերի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է բանակում տեղի ունեցող միջադեպերին. «Բոլոր...
ՀՀ միգրացիայի ծառայության պայմանավորվածությունը ԵՄ-ի հետ
Ավստրիայի Հանրապետությունում տեղի է ունեցել Վիեննայի միգրացիոն ամենամյա համաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի ՆԳՆ մ...
Արդյոք հնարավոր է COP29-ին մասնակցելու դիմաց գերիներ ազատ արձակվեն․ Արարատ Միրզոյան
Ե՛վ COP29-ի համատեքստում, և՛ դրանից դուրս մենք մշտապես Ադրբեջանի հետ խոսում ենք, նաև հետամուտ ենք գերիների և այլ պահվող...