Էրդողանը՝ դրսից Թուրքիան քանդելու փորձերի մասին
Թուրքիան 6 տարի շարունակ դժվարությունների է հանդիպում երկիրը դրսից քանդելու փորձերի արդյունքում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան «աղբն է նետել» այն բոլոր մեսիջները, որոնք երկրին ուղղված էին հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությամբ, հարձակումը խուճապի նշան էր:
«Մենք գիտենք այն դժվարությունների մասին, որոնք վերջին վեց տարիների ընթացքում մեր ժողովրդի կյանքում առաջացել են ինչպես տնտեսության, այնպես էլ այլ ոլորտներում մեր երկիրը քանդելու փորձերի արդյունքում, հատկապես անվտանգության սպառնալիքներում: Մենք նաև գիտենք, որ մենք պետք է թաղենք պատմության մեջ ահաբեկչության սպառնալիքը, որը 40 տարի շահագործում է մեր էներգիան, կրծում է մեր եղբայրությունը և շեղում է մեզ մեր նպատակներից՝ օգտագործելով մեր բոլոր միջոցները: Մենք ցանկանում ենք բացել Թուրքիայի դռները, որտեղ մենք կմրցենք ոչ թե վշտերի, այլ ուրախությունների մեջ, որտեղ մենք կկիսվենք հարստությամբ, այլ ոչ թե աղքատությամբ, որտեղ մենք հույսերով կծաղկենք, այլ ոչ թե հոռետեսությամբ», - ասել Է Էրդողանը ուղերձում։
Ահաբեկչությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին Թուրքիայի մայրաքաղաքում ռազմական ինքնաթիռներ և տիեզերական սարքավորումներ արտադրող TUSAŞ կորպորացիայի շենքի մոտ, որին հաջորդել է հրաձգությունը: Հարձակման զոհ է դարձել 5 մարդ, տուժել է 22-ը։ Հարձակվողներից երկուսը ոչնչացվել են իրավապահ մարմինների կողմից։ Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայը հայտարարել է, որ ոչնչացված երկու ահաբեկիչներն էլ Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներ են:
Նմանատիպ հոդվածներ
«Քուջուջա անում կեղտոտ շորերիս մեջ», «ասենք, յանի ի՞նչ»․ Սիմոնյանը՝ Թովմասյանին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում արձագանքել է ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախ...
Գյումրիի քաղաքապետը հրաժարական է տվել
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել։ «Ազատության» հետ զրույցում տեղեկությունը հաստատեց քաղաքապետի մա...
Քյարամյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած սկանդալային միջադեպի մասին
Խորհրդարանի դահլիճում ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ, հետևաբար, այդ հանգամանքներին կրկին անդրադառն...
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն արձագանքել է Բաքվի կեղծիքներին
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին արձագանքել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հետ կապված ադրբեջանական...