Փաշինյանը նշել է, թե ինչպես կարելի է ուժեղացնել պետությունը
«Մենք շարժումն ու գործողությունը շատ հաճախ շփոթում ենք։ Կարելի է հազարավոր կալորիաներ ծախսել, հազարավոր ժամեր ծախսել և զրո արդյունք ստեղծել». հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։
Նրա խոսքով՝ այստեղից էլ ձևավորվել է աշխատանքի նկատմամբ մեր վերաբերմունքը. «Արդյունավետ աշխատելը շատ աշխատելն է, ավելի արդյունավետ աշխատելն ավելի շատ աշխատելն է՝ այն տրամաբանությամբ, որ շատ աշխատել, արդյունավետ աշխատել հասկացությունների մեջ է ընկած հարցի պատասխանը՝ ի վերջո աշխատանքը չարչարվե՞լն է, թե՞ ստեղծագործելը, աշխատանքը տառապա՞նք է, թե՞ վայելք։ Չիմացության, չսովորելու հիման վրա աշխատանքը տառապանք ու չարչարանք է, որ հիմնականում չի բերում արդյունքներ»,- ասել է նա։
Ըստ վարչապետի, պետությունը կարելի է ուժեղացնել միայն արդյունավետ աշխատելով, ավելի շատ արդյունք ստեղծելով։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց». Փաշինյան
ԱԺ-ում մեկնարկել են 2025թ. պետբյուջեի խորհրդարանական քննարկումները։ Նիկոլ Փաշինյանը բացման խոսքում հարկ համարեց բյուջեի...
«Եթե սա չբացահայտվի, մեր երկիրը որպես պետություն չի կարող գոյատևել». Սասուն Միքայելյան
Մենք պարտավոր ենք բացահայտել «Հոկտեմբերի 27-»-ի գործը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողն...
Փաշինյանի առաջարկն` Ադրբեջանին
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են բոլոր հիմնարար հարցերը՝ խաղաղության հիմքերը ստեղծելու համար։ Այս մասին Կազանում...
Հայկական կողմի առաջարկը ողջունվել է Ադրբեջանի կողմից․ Միրզոյան
Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հայկական կողմից ներկայացրած առաջարկները ողջունվել են ադրբեջա...