Չափազանց դժգոհ եմ. Անահիտ Բախշյանը՝ Հոկտեմբերի 27-ի գործի մասին
ԱԺ նախկին փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իշխանության՝ «Հոկտեմբերի 27-ը» բացահայտելու խոստումներին, ասել է․
«Խոստում տալը, պարզվում է, հեշտ է, բայց իրականացնելը դժվար է, թե անցանկալի է, չգիտեմ։ Որովհետև երբ ուզում են, բացահայտում են այն ահաբեկչությունը, որն ինչ-որ խումբ պատրաստում էր նույնիսկ Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի ժամանակ։ 25 տարի է անցել, բայց Հոկտեմնբերի 27-ը չեն բացահայտում․ ցանկության բացակայություն եմ տեսնում, ինչով է պայմանավորված՝ չեմ կարող ասել։ Չափազանց դժգոհ եմ ու ամբողջ հոգով ուզում եմ գոռալ ու ասել՝ մեր պետության այսօրվա վիճակը Հոկտեմբերի 27-ի հետևանք է»։
«Մեկ տարի առաջ ԱԺ նախագահին ասացի՝ ինչո՞ւ ԱԺ անվտանգության հանձնաժողովը փակ լսում չի հրավիրում ու չի պարզում՝ ի՞նչ են արել, էն ժամանակ ԱԱԾ-ում էր գործը, ոչինչ չարեցին։ Հիմա գործը Քննչականում է, ու օրեր առաջ, երբ Քյարամյանն ԱԺ-ում էր, ոչ մի պատգամավոր հարց չտվեց՝ պարո՛ն Քյարամյան, փետրվարից գործը ձեր ենթակայության տակ է, ի՞նչ եք արել»,- ԱԺ բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը։
Հարցին՝ ձեր ճանաչած Նիկոլ Փաշինյանը որքանո՞վ է փոխվել ու արդյո՞ք հիասթափված եք նրանից, Բախշյանը նշեց՝ «շատ առիթներ ունեմ հիասթափվելու»։
Նմանատիպ հոդվածներ
Ընտրություններում հաղթել է իշխող կուսակցությունը. Վրաստանի ԿԸՀ
Վրաստանի ԿԸՀ-ն հայտարարել է, որ ընտրություններում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը` հավաքում է ձայների...
Ուկրաինան պետք է զիջի իր տարածքները. Ջեյ Դի Վենս
Ուկրաինան պետք է զիջի իր տարածքները Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահի հանրապետակ...
Վրացական ընդդիմությունը կճանաչի ընտրությունների արդյունքները միայն մի դեպքում
Վրացական արմատական ընդդիմությունը պատրաստ է ընդունել այսօրվա ԿԸՀ-ի հրապարակած խորհրդարանական ընտրությունների արդյունքներ...
ԲԴԽ նախագահը հրաժարական է ներկայացրել
«Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագ...