Nvidia-ն` աշխարհի ամենաթանկ ընկերություն
Nvidia-ն կարճ ժամանակով առաջ է անցել Apple-ից՝ դառնալով աշխարհի ամենաթանկ ընկերությունը։ Այս մասին գրում է Meduza-ն` հղում տալով Reuters-ին։
Նշվում է, որ ուրբաթ Nvidia-ի բաժնետոմսերի արժեքը հասել է 3,53 տրիլիոն դոլարի, մինչդեռ Apple-ի բաժնետոմսերը գնահատվել են 3,52 տրիլիոն դոլար։ Հետագայում Nvidia-ի արժեթղթերի գինը նվազել է, ընկերությունը կրկին պարտվել է Apple-ին։
Գործակալությունը գրում է, որ Nvidia-ի արժեքի աճը պայմանավորված է արհեստական ինտելեկտի հետ աշխատելու համար չիպերի «անհագուրդ» պահանջարկով։
Ընկերությունը կոչվում է AI-ի բումի ամենամեծ շահառուն, քանի որ Nvidia չիպերը գնում են Microsoft-ը, Google-ը, Amazon-ը և այլ խոշոր ՏՏ ընկերությունները:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը`Ուկրաինայի տարածքով գազամատակարարման մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի հրաժարվում Ուկրաինայի տարածքով գազի մատակարարումից։ Ռուսաստանի ղեկավարն ասել է, որ Ռուսաս...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կփոխարինի դոլարի՞ն. ինչ տեսք ունի ԲՐԻԿՍ-ի միասնական արժույթը
ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցույց է տվել դաշինքի անդամ երկրների համար միասնական արժույթի խորհրդա...
5 զոհ, 22 վիրավոր` Անկարայում ահաբեկչության հետևանքով. Թուրքիայի ՆԳՆ
Առնվազն հինգ մարդ է զոհվել և 22-ը վիրավորվել Անկարայի մերձակայքում գտնվող Turkish Aerospace ընկերության (TUSAŞ) կենտրոնա...
ԱՄՆ-ն 20 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային ռուսական սառեցված ակտիվներից
ԱՄՆ կառավարությունը 20 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային՝ որպես «Մեծ յոթնյակի» վարկի մի մաս, որը տրամադրվել է Կիևի ռեժ...