Լուկաշենկոն աղմկահարույց հայտարարություն է արել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի փետրվարին չի զգուշացրել իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին, որ նա պատրաստվում է Բելառուսի տարածքից հարձակվել Ուկրաինայի վրա։ Այս մասին Լուկաշենկոն հայտարարել Է BBC-ին տված հարցազրույցում։
«Զորավարժություններ են անցկացվել մի քանի հազար ռուս զինվորների մասնակցությամբ։ Պուտինը սկսել է այդ զորքերը դուրս բերել այն վայրից, որտեղ նրանք գտնվում էին Բելառուսի հարավում՝ Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով։ Ինչ-որ պահի նա այդ զորքերի մի մասը վերահղեց Կիև։ Ես վստահ եմ, որ նրանց հրահրել են»,- ասել Է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ այն, թե ինչպես Ռուսական զորքերը դուրս կգան Բելառուսի տարածքից, կախված էր միայն Պուտինից։ Նա կարող էր դա անել Կիևով կամ Մինսկով, նշել Է Լուկաշենկոն։ Լրագրողը հարցրել է, թե արդյոք այդ պահին Բելառուսի նախագահը զանգահարել է Պուտինին՝ ճշտելու, թե ինչ է կատարվում։
«Ոչ. նա ինձ չի զանգահարել: Եվ ես նրան չզանգեցի: Դրանք նրա զորքերն են, և նա իրավունք ունի դրանք դուրս բերել ուր ուզում է»,- ասել Է Լուկաշենկոն։
Ընդ որում, պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք է տեղակայել Բելառուսում։ Սակայն Լուկաշենկոն հավաստիացրել է, որ առանց իր համաձայնության Պուտինը չի կարող այդ զենքը կիրառել Ուկրաինայի դեմ հակամարտությունում։ Ինքը պատրաստ է դիմել դրան,«միայն այն դեպքում, եթե մեկ (օտարերկրյա) զինվորի կոշիկը ոտք դնի Բելառուսի տարածք»։
«Մենք չենք նախատեսում որևէ մեկի վրա հարձակվել»,- հավաստիացրել Է Լուկաշենկոն: