Ստիպված ենք եղել դրան համաձայնվել, որ 30-ից ավելի գերի վերադառնա ՀՀ․ Սիմոնյան
COP29-ին մասնակցելու որոշում դեռ չունենք, պետք է քննարկենք, հասկանանք՝ ինչի համար ենք մեկնելու, ինչ է տալու դա ՀՀ-ին, ինչ շահեր ունենք: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին արդյոք ՀՀ օրակարգում կա մեկնել Բաքու COP29-ին մասնակցելու համար:
«Համենայն դեպս COP29-ի հրավերը և մասնակցությունը դա Ադրբեջանի մենաշնորհը չէ, դա Ադրբեջանի միջոցառումը չէ, դա ՄԱԿ-ի միջոցառում է, ՀՀ-ն ՄԱԿ-ի անդամ է: Կրկնում եմ՝ որոշում չկա, բայց կքննարկենք, կհասկանանք՝ պետք է մեր պետությանը՝ կգնանք, պետք չէ՝ չենք գնա»,- ասաց Սիմոնյանը:
Հարցին՝ Հայաստանն արդյոք չի զղջացել, որ աջակցել է այդ միջազգային միջոցառումն անցկացվի Ադրբեջանում, ԱԺ նախագահը պատասխանեց. «Չէ, ո՞նց, գերի ստացանք դրա դիմաց: Մենք ոչ թե աջակցել ենք, այլ շատ վատ իրավիճակում, վատ տրամաբանության մեջ ստիպված ենք եղել դրան համաձայնվել, որ 30-ից ավելի գերի վերադառնա Հայաստան, բա չհամաձայնեի՞նք, ինչ է մի ՄԱԿ-ի միջոցառում այնտեղ պետք է կայանար, իհարկե, ո՛չ»:
Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանը որևէ գործողություն, որը միտված է COP29-ի միջոցառումը չեղարկելուն կամ դրա վրա ազդելուն չի իրականացնում և դա է ճիշտը:
«Ադրբեջանը պատմական շանս ունի դրական մեսիջ ուղղել աշխարհին, դրական դեմքով հանդես գալ, դա գերիների խնդիրն է, ինձ հետաքրքրում է մեր 23 անձանց այնտեղ գտնվելը, խաղաղության պայմանագիրը և, կարծում եմ, Ադրբեջանը պատմական շանս ունի՝ ինչ դեմքով ու այցեքարտով է հանդես գալու: Կօգտվի, թե չի օգտվի, դա այլ հարց է»,- ասաց ԱԺ նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Չենք քննարկել այդ մանրուքը․ Սիմոնյանը՝ ՀՀ-ից Ադրբեջանի զորքերի դուրս գալու մասին
Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում կանոնակարգը, չի անում այդ գործընթացը մեր արած գործընթացը որևէ իրավակա...
Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանն այդ կանոնակարգը չի վարերացնի․ հարց՝ փոխվարչապետին
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման գործընթացը սինխրոն ընթանում է: Այս մասին&nbs...
Ադրբեջանցիները նաև 2-րդ գիծն են կահավորել․ MediaHub
Օրերս համացանցում լուրեր տարածվեցին, թե Սյունիքի մարզի Տեղ-Արավուս գյուղերի ձորակի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն-հե...
Անընդունելի է արտատարածքային որևէ միջանցքի գոյություն. Իրանում ՀՀ դեսպան
Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և նշել. «Հա...