Զախարովան անդրադարձել է Մհեր Գրիգորյանի հայտարարությանը
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությանը, թե տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով Մոսկվայի, Բաքվի և Երևանի եռակողմ հանձնաժողովն ընդհատել է իր նիստերը, քանի որ որոշ հարցերի շուրջ կոնսենսուս չկա: Հարցին՝ Մոսկվան դեռ չի՞ կորցրել տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հասնելու հույսը, Զախարովան պատասխանել է. «Այստեղ խոսքը հույսի կամ դրա բացակայության մասին չէ, այլ Բաքվին ու Երևանին ձեռնտու փոխընդունելի լուծում գտնելու։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ակտիվ աշխատել են այդ ուղղությամբ: Պատրաստ ենք այսուհետ ևս համակողմանի աջակցություն ցուցաբերել գործընկերներին»։
Ըստ Զախարովայի՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումից կշահի տարածաշրջանն ընդհանուր առմամբ։ Նա ուշադրություն է հրավիրել ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի՝ վերջերս արած հայտարարությանը, թե Հվ․ Կովկասում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ․
«Աշխատում ենք այդ ուղղությամբ»,- եզրափակել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի առաջարկն` Ադրբեջանին
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են բոլոր հիմնարար հարցերը՝ խաղաղության հիմքերը ստեղծելու համար։ Այս մասին Կազանում...
Ինչու Հայաստանը Մոսկվայում չմիացավ 2 հայտարարություններին. Միրզոյանը պարզաբանում է
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ընդունված 2 հայտարարություններին Հայաստանը չմիացավ, որովհետև որոշ ձևակերպումներ ընդու...
Փաշինյանը ՔՊ-ականերին պատմել է, թե ինչ է խոսել Ալիևի հետ. «Ժողովուրդ»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների, ինչպես նա...
Սիմոնյանն` արդարադատության նախարարի թեկնածուների մասին
Երեկ և այսօր առավոտյան «Քաղաքացիական պայմանագիրն» արդարադատության նախարարի նոր թեկնածուների անուններ է քննարկել։ ՀՀ ԱԺ ն...