Թրամփին մերժել են և չեն տրամադրել Հարիսի հարցազրույցի ամբողջական տարբերակը
CBS News-ը հրաժարվել է հրապարակել Քամալա Հարիսի հետ հարցազրույցի ամբողջական և չխմբագրված տարբերակը: Նրա հակառակորդ Դոնալդ Թրամփը պահանջում է հրապարարակել դա, սակայն լրատվականը վկայակոչել է Սահմանադրության առաջին փոփոխությունը, որը երաշխավորում է խոսքի ազատությունը։
60 Minutes-ը արժանապատիվ աշխատանք կատարեց հարցազրույցը ներկայացնելու համար, որպեսզի իրազեկի, այլ ոչ թե մոլորեցնի իր լսարանին: «Ձեր պնդումը, որ 60 Minutes-ն անազնիվ է գործել, բացարձակապես անհիմն է», - ասվում է CBS News-ի նամակում, որն ուղարկվել է Թրամփի փաստաբաններին:
Նամակում նշվում է, որ հարցազրույցն իսկապես խմբագրվել է, բայց միայն փոխնախագահի` շատ պատասխաններ հնչեցնելու պատճառով, քանի որ հաղորդման ձևաչափը թույլատրում է օգտագործել ոչ ավելի քան 21 րոպե:
«Ձեր խնդրանքի մեջ իրավական հիմք չկա, որ մենք ձեզ տրամադրենք հարցազրույցի չխմբագրված տարբերակը, ուստի մենք հրաժարվում ենք դա անել»,- ասվում է Թրամփին ուղղված նամակում:
Նշենք, որ Հարրիսի հետ սկանդալային հարցազրույցը հեռարձակվել է հոկտեմբերի սկզբին 60 Minutes հաղորդաշարի շրջանակում: Հարցազրույցից առաջ հրապարակված նախադիտման մեջ Հարրիսը չի կարողացել հստակ պատասխանել հաղորդավարի հարցին Իսրայելի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության մասին, ինչի համար նրան ծաղրում էին հանրապետականները: Սակայն հեռուստաալիքով ցուցադրված ամբողջական տարբերակը չի պարունակում այս դրվագը։ Թրամփը CBS-ին մեղադրել է խարդախության մեջ և պահանջել հեռուստաալիքին զրկել հեռարձակման արտոնագրից, ինչպես նաև տրամադրել հարցազրույցի ամբողջական տարբերակը։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ է ասել Բայդենը Փաշինյանին իր նամակում. մանրամասներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, նշված է....
«Վրացական երազանքը» հավաքեց 53% -ից ավել ձայներ
Ձայների 70,91%-ը հաշվելուց հետո Վրաստանի ընտրություններում հաղթում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընդդիմադի...
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հայտնել
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հրապարկել ըստ որի քվեաթերթիկների 68,69 տոկոսի մշակման արդյունքներով իշխող «Վրացական...
Իսրայելը անվտանգության նիստ է անցկացնում. պատրաստվում են հարվածել Իրանին
Այս պահին ընթանում է Իսրայելի անվտանգության նախարարների կաբինետի նիստը։ Այս մասին հայտնել է The Jerusalem Post թերթը։ Պա...