Պուտինը խոսել է հայ-ադրբեջանական հարաբերություններից և դիմել Փաշինյանին
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը խաղաղության պայմանագրի առաջխաղացման լավ նշան է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Շատ հաճելի է նշել, որ սկսվել է սահմանագծման և սահմանազատման գործընթացը, իսկ դա իսկապես խաղաղ պայմանագրի ճիշտ ճանապարհն է։ Եվ այն, որ ձեզ հաջողվել է մեր այսօրվա աշխատանքի ընթացքում մտքեր փոխանակել Ադրբեջանի նախագահի հետ, դա արդեն դրական է մեր այսօրվա միջոցառման համար», - ասել է Ռուսաստանի ղեկավարը BRICS-ի «BRICS+/աութռիչ» ձևաչափով գագաթնաժողովի եզրափակիչ նիստում՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
ԲՐԻԿՍ գագաթնաժողովը Կազանում անցկացվում է հոկտեմբերի 22-24-ը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանին և Ալիևին հղած նամակներում ինչ փոխզիջումների մասին է գրել Բայդենը
Միացյալ Նահանգները սատարում է երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դու-ով հետս չխոսաս», «նորմալ պահի քեզ». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Ազգային ժողովում նիստի ընթացքում իրավիճակը լարվեց։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից կոշտ նկատո...
Նախագահը ստորագրել է կանոնակարգը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետու...
Ստիպված ենք եղել դրան համաձայնվել, որ 30-ից ավելի գերի վերադառնա ՀՀ․ Սիմոնյան
COP29-ին մասնակցելու որոշում դեռ չունենք, պետք է քննարկենք, հասկանանք՝ ինչի համար ենք մեկնելու, ինչ է տալու դա ՀՀ-ին, ին...