Մերձավոր Արևելքը լայնամասշտաբ պատերազմի շեմին է. Պուտին
Մերձավոր Արևելքը լայնամասշտաբ պատերազմի շեմին է. նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Կազանում «ԲՐԻԿՍ+/աութռիչ» գագաթնաժողովի շրջանակում։
«Գազայի հատվածում մարտերի ընթացքում արդեն զոհվել է ավելի քան 40,000 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են»,- ասել է ՌԴ ղեկավարը։
Նա հավելել է, որ Գազայում սկսված ռազմական գործողությունները տարածվել են նաև Լիբանանում, «կտրուկ բարձրացել է Իրան-Իսրայել հակամարտության ջերմաստիճանը»:
«Այս ամենը հիշեցնում է շղթայական ռեակցիա և Մերձավոր Արևելքը դնում է լայնամասշտաբ պատերազմի շեմին», - ասել է նա:
Պուտինն ընդգծել է, որ իսրայելապաղեստինյան հակամարտության լուծումը պետք է լինի անկախ Պաղեստին պետության ստեղծմամբ, որը խաղաղ կգոյակցի Իսրայելի հետ:
«Պաղեստինցի ժողովրդի նկատմամբ պատմական անարդարության վերացումը կարող է Մերձավոր Արևելքում խաղաղության երաշխիք դառնալ: Քանի դեռ այս հարցը լուծված չէ, բռնության արատավոր շղթան հնարավոր չի լինի քանդել»,- ասել է ՌԴ նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի առաջարկն` Ադրբեջանին
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են բոլոր հիմնարար հարցերը՝ խաղաղության հիմքերը ստեղծելու համար։ Այս մասին Կազանում...
Ինչու Հայաստանը Մոսկվայում չմիացավ 2 հայտարարություններին. Միրզոյանը պարզաբանում է
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ընդունված 2 հայտարարություններին Հայաստանը չմիացավ, որովհետև որոշ ձևակերպումներ ընդու...
Փաշինյանը ՔՊ-ականերին պատմել է, թե ինչ է խոսել Ալիևի հետ. «Ժողովուրդ»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների, ինչպես նա...
Սիմոնյանն` արդարադատության նախարարի թեկնածուների մասին
Երեկ և այսօր առավոտյան «Քաղաքացիական պայմանագիրն» արդարադատության նախարարի նոր թեկնածուների անուններ է քննարկել։ ՀՀ ԱԺ ն...