Իլոն Մասկը կարող է հայտնվել ճաղերի հետևում
Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավին՝ ամենահարուստ ՏՏ հսկայի կողմից աճող աջակցությունը լրջորեն անհանգստացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։
CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը նամակ է հղել Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր աշխարհի ամենահարուստ մարդուն՝ Իլոն Մասկին։ Նամակում ԱՄՆ արդարադատության նախարարությունը զգուշացրել է Մասկին, որ պահպանողական ընտրազանգվածին օրական 1 միլիոն դոլար հատկացնելու իր նախաձեռնությունը կարող է դիտվել, որպես օրինախախտում՝ ընտրակաշառքի բաժանում։
Օրեր առաջ հայտնել էինք, որ 195 միլիարդ դոլար կարողությամբ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Իլոն Մասկը խոստացել է ԱՄՆ սահմանադրության պաշտպանությանն ուղղված օնլայն պետիցիային քվեարկողների մեջ օրական մեկ միլիոն դոլար խաղարկել մինչև նոյեմբերի 5-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունները։
Նմանատիպ հոդվածներ
«Վրացական երազանքը» հավաքեց 53% -ից ավել ձայներ
Ձայների 70,91%-ը հաշվելուց հետո Վրաստանի ընտրություններում հաղթում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընդդիմադի...
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հայտնել
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հրապարկել ըստ որի քվեաթերթիկների 68,69 տոկոսի մշակման արդյունքներով իշխող «Վրացական...
Ի՞նչ է ասել Բայդենը Փաշինյանին իր նամակում. մանրամասներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, նշված է....
Իսրայելը անվտանգության նիստ է անցկացնում. պատրաստվում են հարվածել Իրանին
Այս պահին ընթանում է Իսրայելի անվտանգության նախարարների կաբինետի նիստը։ Այս մասին հայտնել է The Jerusalem Post թերթը։ Պա...