«Դա կրկես էր». Ալիևի օգնական
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն արձագանքել է ԵՄ զբաղվածության և սոցիալական իրավունքի հարցերով հանձնակատար Նիկոլաս Շմիթի հայտարարություններին, որոնք նա հնչեցրել է Եվրախորհրդարանում ունեցած ելույթում։
«Եվրախորհրդարանում քննարկումներից մի քանիսը մեզ հիշեցնում են աբսուրդի թատրոն կամ կրկես։ Աշխարհն ականատես է եղել այս հաստատությունում կոռուպցիայի խայտառակ պրակտիկայի։ Իմ երկրի դեմ այս բարձրախոսներից շատերը վարձատրվում են հայկական լոբբիի և Հայաստանի կառավարության PR-ի ու լոբբիստական արշավի կողմից»,- հայտարարել է Հաջիևը Politico-ին։ Նա ԵՄ մարդու իրավունքների հանձնակատարին խորհուրդ է տվել «լրջորեն զբաղվել Եվրամիությունում մարդու իրավունքների աճող խնդիրներով՝ ուրիշներին քարոզելու փոխարեն»։
Բացի այդ, Ալիևի օգնականը հերթական անգամ անհիմն մեղադրանքներ է հնչեցրել՝ հայատյացություն դրևորելով և Բաքվում ապօրինիաբար պահվող հայ ռազմագերիներին անվանել «նացիստներ»։ «Հայ ռազմական հանցագործներին ազատ արձակելու կոչերը, որոնք սպանել են անմեղ ադրբեջանցի խաղաղ բնակիչներին, հավասարազոր են նացիստական ռազմական հանցագործներին ազատ արձակելուն»,- հայտարարել է Հաջիևը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի առաջարկն` Ադրբեջանին
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են բոլոր հիմնարար հարցերը՝ խաղաղության հիմքերը ստեղծելու համար։ Այս մասին Կազանում...
Ինչու Հայաստանը Մոսկվայում չմիացավ 2 հայտարարություններին. Միրզոյանը պարզաբանում է
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ընդունված 2 հայտարարություններին Հայաստանը չմիացավ, որովհետև որոշ ձևակերպումներ ընդու...
Փաշինյանը ՔՊ-ականերին պատմել է, թե ինչ է խոսել Ալիևի հետ. «Ժողովուրդ»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների, ինչպես նա...
Սիմոնյանն` արդարադատության նախարարի թեկնածուների մասին
Երեկ և այսօր առավոտյան «Քաղաքացիական պայմանագիրն» արդարադատության նախարարի նոր թեկնածուների անուններ է քննարկել։ ՀՀ ԱԺ ն...