ԲՐԻԿՍ-ը ձգտում է համագործակցության՝ հիմնված ՄԱԿ-ի սկզբունքների վրա. Պուտին
ԲՐԻԿՍ–ի երկրները միասնաբար հանդես են գալիս համաշխարհային ասպարեզում ՄԱԿ-ի հիմնական սկզբունքների հիման վրա համագործակցության ակտիվացման օգտին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«ԲՐԻԿՍ-ի երկրները միասնաբար հանդես են գալիս համաշխարհային ասպարեզում ՄԱԿ-ի կանոնադրության առանցքային սկզբունքների հիման վրա համագործակցության ակտիվացման օգտին, միասին ձգտում են ամեն կերպ նպաստել արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը՝ գլոբալ հարավի և արևելքի երկրների վճռական մասնակցությամբ միջազգային կառավարման համակարգերում», - ասել է Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի պատվին կազմակերպված գալա ընդունելության ժամանակ, որը տեղի է ունենում Կազանում գագաթնաժողովի շրջանակներում։
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում են ինչպես ԲՐԻԿՍ-ի երկրների պատվիրակությունների ղեկավարները, այնպես էլ հրավիրված առաջնորդները, ովքեր ժամանել են Կազան՝ մասնակցելու ասոցիացիայի միջոցառումներին:
Նմանատիպ հոդվածներ
Մերկասառույց, փակ ճանապարհ. իրավիճակը` Հայաստանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։Կապան-Սիսիան ավ...
Իրավիճակը` Հայաստանի ճանապարհներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Այս մասին գրում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ «Վրա...
Խուլիգանության համար մեղադրվող Գրիշա Թամրազյանն արդարացվել է
Վ.Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդական Գրիշա Թամրազյանը, ում խուլիգանություն կատարելու մեղադրանք էր առ...
Ժամանակն է՝ վերջ տալ. Մեդվեդևը՝ Ռուսաստանում միգրանտների երեխաների կրթության մասին
ՌԴ միգրացիոն քաղաքականությունը պետք է համապատասխանի երկրի քաղաքացիների, այլ ոչ թե օտարերկրյա պետությունների շահերին: Այս...