Մի պետությունում իշխանություն դարձաք երեք օր տևեց․ Սիմոնյան
Այդ դրոշակները, որ դրել եք ձեր սեղաններին, այդ սպիտակ կետերը ի՞նչ են նշանակում, գիտե՞ք ընդհանրապես: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մատնանշելով ընդդիմադիրների սեղաններին դրված Արցախի դրոշները:
«Դա այն մասն է, որ ձեր գործընկերները քվեարկել են, որ Ադրբեջան է: Այն մեծ կտորը Հայաստանն է, իսկ այն պուճուրը՝ միացող Արցախն է: Այստեղ նստած ձեր գործընկերները՝ Միքայել Մանուկյան, Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան, Կարեն Շահմուրադյան, Արմեն Բաբայանը բացակա է եղել, քվեարկել են կողմ, որ այդ կտորը ֆիքսել են ներպետական օրենքով՝ որպես Ադրբեջանի Հանրապետություն»,- ասաց Սիմոնյանը և հարցրեց՝ հիմա եկել են այստեղ ի՞նչ են ուզում։
Սիմոնյանի խոսքով՝ այդ դրոշակները, որ նրանց դիմաց դրված են, այդ դրոշակին ամեն անգամ նայելուց հիշեն, որ դրոշակի այն կողմը, կտորը նրանք են ճանաչել Ադրբեջանի Հանրապետություն:
«Ու չգաք այստեղ, մարդկանց աչքերին թոզ չփչեք: Այդ ես չեմ ասում, Վահագն Ալեքսանյանը չի ասում, որ դուք սպառվել եք, այդ ձեր միտինգների դատարկությունն է ասում, ձեր Սրբազանի մաշվածությունն է ասում, ձեր մաշված Վազգեն Մանուկյանն է ասում, որ 5 հոգի մարդ չեք կարողանում հավաքել»,- ասաց նա:
Սիմոնյանը նշեց, որ պետք է ընդդիմությունը մտածի այն մասին, որ իրենց ազգային համարող ուժը՝ Դաշնակցությունը և Դոգը նույն վարկանիշն ունեն:
«Գնացե՛ք դրա մասին մտածեք, ամաչե՛ք, ձեր արածների համար, ամաչե՛ք: Ազգային կուսակցություն եք, փոխանակ գաք, կանգնեք ՀՀ առաջ, պատմական իրավիճակ է, Ադրբեջանի նարատիվները բերում եք էստեղ, կարդում եք լուրջ դեմքով, ձեզ էլ թվում է՝ ազգանվեր գործ եք անու՞մ: Չենք թողնելու. ես չեմ թողնելու, ժողովուրդը չի թողնելու: Դուք պետություն եք ծախել, տեսանք մի պետությունում իշխանություն դարձաք, երեք օր տևեց»,- ամփոփեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Ստիպված ենք եղել դրան համաձայնվել, որ 30-ից ավելի գերի վերադառնա ՀՀ․ Սիմոնյան
COP29-ին մասնակցելու որոշում դեռ չունենք, պետք է քննարկենք, հասկանանք՝ ինչի համար ենք մեկնելու, ինչ է տալու դա ՀՀ-ին, ին...
Չենք քննարկել այդ մանրուքը․ Սիմոնյանը՝ ՀՀ-ից Ադրբեջանի զորքերի դուրս գալու մասին
Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում կանոնակարգը, չի անում այդ գործընթացը մեր արած գործընթացը որևէ իրավակա...
Ադրբեջանցիները նաև 2-րդ գիծն են կահավորել․ MediaHub
Օրերս համացանցում լուրեր տարածվեցին, թե Սյունիքի մարզի Տեղ-Արավուս գյուղերի ձորակի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն-հե...
Փաշինյանին և Ալիևին հղած նամակներում ինչ փոխզիջումների մասին է գրել Բայդենը
Միացյալ Նահանգները սատարում է երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը:...