Ադրբեջանցիները նաև 2-րդ գիծն են կահավորել․ MediaHub
Օրերս համացանցում լուրեր տարածվեցին, թե Սյունիքի մարզի Տեղ-Արավուս գյուղերի ձորակի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խումբ է ներթափանցել։ Վերջիններս սրբավայրում իբր գրություն էին թողել հետևյալ բովանդակությամբ․ «Մենք կարող ենք մտնել ձեր տարածք, երբ ուզենք, ինչքան ուզենք և անել այն, ինչ ցանկանում ենք»։
MediaHub-ը կապ է հաստատել Արավուս գյուղի բնակչի հետ։ Վերջինս ասել է, որ տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ «Մենք ևս կարդացել ենք համացանցով, բայց ասում եմ՝ նման բան տեղի չի ունեցել։ Ամեն դեպքում գյուղում նման խոսակցություններ ու անհանգստություն չկա։ Նույնիսկ կրակոցներ մեր գյուղերի ուղղությամբ չեն եղել։ Օդում կախված լուրերին մի հավատացեք։ Միակ բանը, որ կարող եմ հստակ ասել, դա մեր աչքի տեսածի մասին է. ի տարբերություն մեզ, ադրբեջանական կողմը բավականին մեծ ինժեներական աշխատանք է իրականացրել մեր գյուղերի ուղղությամբ։ Առաջնագծից բացի նաև 2-րդ գիծն են կահավորել»։
Լրատվամիջոցի այն դիտարկմանը, թե՝ արդյո՞ք Ադրբեջանը նախապատրաստվում է ինչ որ գործողության, զրուցակիցն ասել է՝ «ես չեմ կարող ենթադրել, չգիտեմ»։
«Վերջին դեպքը, որ տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանային գոտում, Խնձորեսկ գյուղի անասունների հետ է կապված։ 14 գլուխ անասուն է անցել ադրբեջանական կողմ։ Նրանք 2-ը պահել են իրենց, 12 գլուխ անասունը հետ ուղարկել։ Դրանից բացի այլ միջադեպ վերջին շրջանում տեղի չի ունեցել»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Անընդունելի է արտատարածքային որևէ միջանցքի գոյություն. Իրանում ՀՀ դեսպան
Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և նշել. «Հա...
Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանն այդ կանոնակարգը չի վարերացնի․ հարց՝ փոխվարչապետին
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման գործընթացը սինխրոն ընթանում է: Այս մասին&nbs...
Ստիպված ենք եղել դրան համաձայնվել, որ 30-ից ավելի գերի վերադառնա ՀՀ․ Սիմոնյան
COP29-ին մասնակցելու որոշում դեռ չունենք, պետք է քննարկենք, հասկանանք՝ ինչի համար ենք մեկնելու, ինչ է տալու դա ՀՀ-ին, ին...
Սիմոնյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին
Չի կարելի քննչական կոմիտեի ղեկավարին՝ ուժային կառույցի ղեկավարին վիրավորել, անարգել, որովհետև կառույցն ինքնին շատ բարդ և...