Հայաստանում քանի աշակերտ է մնացել նույն դասարանում
Անցած տարի 654 աշակերտ մնացել է նույն դասարանում
Ներկայումս երկտարեցիության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան հանրակրթական դպրոցումներում:
Առաջինը դա աշակերտների և ուսուցիչների բացասական վերաբերմունքն է երկտարեցի երեխաների նկատմամբ։
Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, պարզելու՝ քանի երկտարեցի է եղել ՀՀ-ում նախորդ տարի։
Ի պատասխան հարցման ԿԳՄՍՆ-ից հայտնել են՝
«ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները 2022-2023 ուսումնական տարում ունեցել են 789, իսկ 2023-2024 ուս․ տարում՝ 654 երկտարեցի»։
Ինչ վերաբերվում է այն հարցին թե, ի՞նչ է տալիս երկտարեցությունը կրթության որակին՝ հստակ չէ էական փոփոխություն լինում է որակի հետ կապված, թե ոչ։
Նշենք,որ եվրոպական բազմաթիվ երկրներում երկտարեցիներ չկան` հումանիստական գաղափարներից ելնելով: