Դուք ունեք վերջին շանս․ Ռուստամյանն՝ իշխանությանը
Ասում եք, եթե ստորագրել են՝ ինչպե՞ս չեն վավերացնի, մենք ունենք դրա փորձը՝ հայ-թուրքական արձանագրություններ, նախաստորագրվել են, ստորագրվել են, շատ մեծ շուքով եկել, մտել է ԱԺ և չի վավերացվել ո՛չ այստեղ, ո՛չ Թուրքիայի խորհրդարանում: Այս մասին ԱԺ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ՝ դիմելով իշխանությանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Այսինքն սա ի՞նչ է՝ ստորագրել են, ուրեմն անպայման պետք է վավերացնե՞ն: Իսկ եթե դուք հասնեք նրան, որ ծանուցումով պետք է ապահովեք այս չիրականացումը, ի՞նչ է դառնում. մենք մեր ամբողջ ներպետական ընթացակարգով վավերացնում ենք, սա ստանում է ներքին մեր օրենսդրության ուժ, նա չի վավերացնում: Ու ասում եք՝ ոչինչ է սա և ուրեմն պետք է զրոյից սկսենք»,- ասաց Ռուստամյանը և հարց բարձրացրեց՝ բա այդ դեպքում ինչո՞ւ ենք հիմա վավերացնում:
«Դուք ունեք վերջին շանս, ես սա ասում եմ մեր պետության շահերից ելնելով՝ մտցրել եք օրակարգ, գոնե պահեք օրակարգում այնքան ժամանակ, մինչև տեսնենք Ադրբեջանն ինչ է անում, նոր դրանից հետո արեք: Չի վավերացնի, մի՛ վավերացրեք, կվավերացնի վերապահումներով, անդրադարձեք այդ վերապահումներին, սրա մասին է խոսքը: Ի՞նչ եք այստեղ դրել ճոռոմաբանությամբ զբաղվում ու դեմագոգիա անում»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները նաև 2-րդ գիծն են կահավորել․ MediaHub
Օրերս համացանցում լուրեր տարածվեցին, թե Սյունիքի մարզի Տեղ-Արավուս գյուղերի ձորակի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն-հե...
Ստիպված ենք եղել դրան համաձայնվել, որ 30-ից ավելի գերի վերադառնա ՀՀ․ Սիմոնյան
COP29-ին մասնակցելու որոշում դեռ չունենք, պետք է քննարկենք, հասկանանք՝ ինչի համար ենք մեկնելու, ինչ է տալու դա ՀՀ-ին, ին...
Չենք քննարկել այդ մանրուքը․ Սիմոնյանը՝ ՀՀ-ից Ադրբեջանի զորքերի դուրս գալու մասին
Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում կանոնակարգը, չի անում այդ գործընթացը մեր արած գործընթացը որևէ իրավակա...
Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանն այդ կանոնակարգը չի վարերացնի․ հարց՝ փոխվարչապետին
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման գործընթացը սինխրոն ընթանում է: Այս մասին այս...