Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանն այդ կանոնակարգը չի վարերացնի․ հարց՝ փոխվարչապետին
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման գործընթացը սինխրոն ընթանում է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Ուղղակի չգիտեմ՝ ո՞ր փուլում է Ադրբեջանում այդ գործընթացը, բայց ստորագրման պահին ստորագրման տրամաբանությունը ենթադրում է, որ սինխրոն պետք է լինի»,- ասաց նա:
Հարցին՝ մտավախություն չունի՞, որ Ադրբեջանը այդ կանոնակարգը չի վարերացնի, նա պատասխանեց. «Ես չունեմ նման մտավախություն: Չեմ կարծում, որ կձգձգեն»:
Անդրադառնալով ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի նիստերի չշարունակվելուն, փոխվարչապետն ասաց. «Կան ֆունդամենտալ հարցեր, որոնց շուրջ պետք է լինի կոնսենսուս: Մինչեւ այդ կոնսենսուսը չլինի, դետալների շուրջ քննարկումներ շարունակելն ուղղակի իմաստ չունի»:
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը:
Հիշեցնենք, որ Կառավարությունը հավանություն է տվել այդ կանոնակարգին, իսկ ՍԴ-ն այն համարել է Սահմանադրությանը չհակասող՝ ընդգծելով, որ ՀՀ անկախության հռչակագիրը Սահմանադրության մաս չէ, թեեւ Սահմանադրությունում հղում կա Անկախության հռչակագրին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները նաև 2-րդ գիծն են կահավորել․ MediaHub
Օրերս համացանցում լուրեր տարածվեցին, թե Սյունիքի մարզի Տեղ-Արավուս գյուղերի ձորակի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն-հե...
Ստիպված ենք եղել դրան համաձայնվել, որ 30-ից ավելի գերի վերադառնա ՀՀ․ Սիմոնյան
COP29-ին մասնակցելու որոշում դեռ չունենք, պետք է քննարկենք, հասկանանք՝ ինչի համար ենք մեկնելու, ինչ է տալու դա ՀՀ-ին, ին...
Անընդունելի է արտատարածքային որևէ միջանցքի գոյություն. Իրանում ՀՀ դեսպան
Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և նշել. «Հա...
Սիմոնյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին
Չի կարելի քննչական կոմիտեի ղեկավարին՝ ուժային կառույցի ղեկավարին վիրավորել, անարգել, որովհետև կառույցն ինքնին շատ բարդ և...