ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շանթ Խաչատրյանը եզրափակիչում է. փայլուն հաղթանակ
Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Խաչատրյանը կպայքարի Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնության տիտղոսի համար։
72 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում նա 9:0 հաշվով հաղթեց շվեդ Գեորգիոս Բարբանոսին։
Շանթ Խաչատրյանը որակավորման փուլում 10։0 հաշվով հաղթել էր շվեյցարացի Միխայել Պորտմանին։ 1/8 եզրափակիչում նա 9։0 հաշվով պարտության էր մատնել ճապոնացի Կենսակու Օնոյին, 1/4 եզրափակիչում 9:0 հաշվով հաղթել էր իրանցի Սեյեդ Սոհրաբիին։
Եզրափակիչում Շանթ Խաչատրյանի մրցակիցը կլինի վրացի Գեորգի Չխիկվաձեն։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ հաշվով ավարտվեց Հայաստան- Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը
Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Մակեդոնիայի ընտրանուն։ Մրցակցի կազմում խաղի հաշիվը 72-րդ րոպեի...
Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը
Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. FAF-ը պահանջում է, որ ՀՖՖ նախագահը հեռանա
«Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժումը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որտեղ կա հստակ պահանջէ ՀՖՖ ն...
Ոսկին մերն է. Հայկ Խլոյանը՝ աշխարհի չեմպիոն
Հայկ Խլոյանը (97 կգ) եզրափակիչում այսօր հաղթեց բելառուս մարզիկին 11-6 հաշվով ու դարձավ մրցաշարի ոսկե մեդալակիր։ Հայաստան...