ՏԵՍԱՆՅՈՒԹ. 17-ամյա հայուհին ստիպել է Ну-ка, все вместе շոուի ժյուրիի 100 անդամներին ոտքի կանգնել
Հայազգի մոսկվաբնակ 17-ամյա Էլեն Բադալյանը հիանալի ելույթ է ունեցել ռուսական Ну-ка, все вместе շոուի ժամանակ։ Էլեն Բադալյանի երգելու ընթացքում ժյուրիի 100 անդամ ոտքի է կանգնել:
Էլենը ներկայացրել է Քրիստինա Ագիլերայի, Լիլ Քիմի, Միայի և Փինկի Lady Marmalade երգը։
Ну-ка, все вместе-ի ժյուրիի նախագահ, երգիչ Սերգեյ Լազարևը նույնիսկ կանգնել է աթոռի վրա։
«Կարելի է մրցույթն ուղղակի ավարտել, սա հզոր էր։ Ուղղակի գեղեցկուհի»,-ասել է Լազարևը։
Նշենք, որ Էլեն Բադալյանն անցել է կիսաեզրափակիչ: