ՑԱԽԱԼ–ը ոչնչացրել է «Հեզբոլլահ»–ի ստորգետնյա թունելների ցանցը

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ Լիբանանի հարավում ամբողջությամբ ոչնչացվել է ավելի քան 50 ստորգետնյա թունելներից բաղկացած ցանց, որն օգտագործվում էր շիայական «Հեզբոլլահ» շարժման «Ռադվան» հատուկ ջոկատայինների կողմից: 


Նշվում է, որ «8-րդ բրիգադի ինժեներական զորքերը «Յահալոմ» ստորաբաժանման և Հյուսիսային հրամանատարության ինժեներական ստորաբաժանման հետ համատեղ ոչնչացրել են թունելային բոլոր ուղիները՝ օգտագործելով ավելի քան 100 տոննա պայթուցիկ»:


«Թունելները ներառում էին «Ռադվան» հատուկ նշանակության ուժերի ստորգետնյա հրամանատարական կենտրոնը, որոնցում եղել են զենք պահելու տարածքներ, երկարաժամկետ ապրելու համար անհրաժեշտ պարագաներ, մոտոցիկլետներ և զինամթերք, ինչպես նաև բնակելի տարածքներ»,- Telegram ալիքում հայտնել են բանակի մամուլի ծառայությունից։

Քաղաքականություն