Բանակում «բարդակ» է, նախկին սպաներին կվերադարձնե՞ն. «Հրապարակ»
Բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի թիվն օրեցօր աճում է, անցած շաբաթ էլ 2 մահվան բոթ լսվեց, ու թեպետ իշխանությունները չեն ընդունում մեղքի իրենց բաժինը, սակայն, մեր տեղեկություններով, ներքին քննարկումներում արձանագրել են, որ բանակում «բարդակ» է, սպայական կադրերի լուրջ դեֆիցիտ կա, օր առաջ պետք է փոխել իրավիճակը, հակառակ դեպքում այդ վիճակագրության դեմն առնել հնարավոր չի լինի։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։
«Մեր տեղեկություններով՝ նախօրեին կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ քննարկում է եղել, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն առաջարկել է միջոցներ հատկացնել, որ օրենքում փոփոխություններ մշակեն եւ հնարավորություն տան թոշակառու սպաներին՝ ծառայության անցնել զորամասերում, ստանալ թե՛ զինվորական թոշակը, թե՛ ծառայության աշխատավարձերը, որ փորձառու սպաները բանակ վերադառնան, եւ զորամասերը չմնան 18-20 տարեկանների հույսին, որի հետեւանքն այդ մահերի վիճակագրությունն է։ Նախնական համաձայնություն է ձեռք բերվել, հնարավոր է օրենքում փոփոխությունների նախագիծ մշակվի»,- գրում է օրաթերթը։
Նմանատիպ հոդվածներ
Ոչ մի տեսակի ինքնաթիռ չի կարող ներխուժել մեր երկրի օդային տարածք. Իրանի բանակի գեներալ
Իրանի հակաօդային պաշտպանությունը հասցվել է այնպիսի մակարդակի, որ ոչ մի տեսակի ինքնաթիռ չի կարող ներխուժել մեր երկրի օդայ...
ՑԱԽԱԼ-ը սպանել է Հասան Նասրալլայի հավանական իրավահաջորդին
Իսրայելի բանակը հայտարարել է Հաշեմ Սաֆի ադ-Դինի լիկվիդացման մասին, ով «Հեզբոլլահ»-ում համարվում էր Հասան Նասրալլայի հավա...
ՌԴ ՊՆ- ն` գիշերը ուկրաինական հարձակման մասին
Անցած գիշեր ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 11 անօդաչու թռչող սարք Բրյանսկի մարզի, երեքը՝ Բել...
«Հեզբոլլահի» քանի զինյալ է ոչնչացվել Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ–ի հարձակումից հետո
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո իսրայելցի զինվորականները սպանել են «Հեզբոլլահ» շարժմա...