«Հեզբոլլահի» քանի զինյալ է ոչնչացվել Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ–ի հարձակումից հետո
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո իսրայելցի զինվորականները սպանել են «Հեզբոլլահ» շարժման ավելի քան 2 հազար անդամի, երկուշաբթի հաղորդել է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) տվյալները:
Իսրայելի պաշտպանության բանակը «հեզբոլլահի» զինյալներից 1,2 հազարին ոչնչացրել է Լիբանանում հարձակողական գործողությունների ժամանակ: Սպանվածների թվում կան մի շարք հրամանատարներ։
Իսրայելի պաշտպանության բանակը կարծում է, որ «Հեզբոլլահը» դժվարությամբ է համալրում ուժերը՝ հակազդելու իսրայելական հինգ դիվիզիաներին, որոնք գործում են հարավային Լիբանանում:
Իսրայելի պաշտպանության բանակը գնահատում է, որ «Հեզբոլլահը» դեռևս ունի մինչև Իսրայելի հետ ռազմական գործողությունների մեկնարկը եղած հրթիռային զինանոցի 30%-ը, բայց նույնիսկ այս դեպքում խոսքը հազարավոր հրթիռների մասին է։ Այնուամենայնիվ, «Հեզբոլլահի» առաջնորդների, ինչպես նաև դաշտային շատ հրամանատարների վերացումը շարժմանը թույլ չի տալիս իրականացնել այնպիսի զանգվածային հրթիռային հարձակումներ, ինչպես նրանք ի սկզբանե ակնկալում էին, պարզաբանել են Իսրայելի պաշտպանության բանակը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ- ն` գիշերը ուկրաինական հարձակման մասին
Անցած գիշեր ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 11 անօդաչու թռչող սարք Բրյանսկի մարզի, երեքը՝ Բել...
Ոչ մի տեսակի ինքնաթիռ չի կարող ներխուժել մեր երկրի օդային տարածք. Իրանի բանակի գեներալ
Իրանի հակաօդային պաշտպանությունը հասցվել է այնպիսի մակարդակի, որ ոչ մի տեսակի ինքնաթիռ չի կարող ներխուժել մեր երկրի օդայ...
Բանակում «բարդակ» է, նախկին սպաներին կվերադարձնե՞ն. «Հրապարակ»
Բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի թիվն օրեցօր աճում է, անցած շաբաթ էլ 2 մահվան բոթ լսվեց, ու թեպետ իշխանություննե...
ՑԱԽԱԼ-ը սպանել է Հասան Նասրալլայի հավանական իրավահաջորդին
Իսրայելի բանակը հայտարարել է Հաշեմ Սաֆի ադ-Դինի լիկվիդացման մասին, ով «Հեզբոլլահ»-ում համարվում էր Հասան Նասրալլայի հավա...