Օդի ջերմաստիճանն ավելի կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին
Հոկտեմբերի 18-ի ցերեկը արևմուտքից Հայաստան եկած ցիկլոնի ուժը կտրուկ կթուլանա, ինչի արդյունքում տեղումները կպահպանվեն հանրապետության առանձին հատվածներում, բայց կլինեն կարճատև։ Հոկտեմբերի 19-22-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 18-ին և 19-ին ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում հոկտեմբերի 18–ի ցերեկը կլինի 13–15 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +9...+11 աստիճան։