Հս. Կորեան հազարավոր զինվորներ է ուղարկե՞լ ՌԴ
Ուկրաինայի հետախուզության տվյալներով՝ մոտ 11,000 հյուսիսկորեացի զինվոր վարժանքներ են անցկացնում Ռուսաստանի արևելյան շրջաններում՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը The War Zone-ին ասել է, որ այդ զորքերը պատրաստ կլինեն մասնակցել ռազմական գործողություններին արդեն նոյեմբերի 1-ի դրությամբ։
Բուդանովի խոսքով՝ ԿԺԴՀ-ի հետևակային զորքերը կօգտագործեն ռուսական տեխնիկա և զինամթերք։ Սպասվում է, որ 2600 զինվորից բաղկացած առաջին ստորաբաժանումը կուղարկվի ՌԴ Կուրսկի շրջան, որտեղ ներխուժել են ուկրաինական զորքերը և կօգնի ռուսական կողմին դուրս մղել հակառակորդի ուժերը:
Ըստ հետախուզության պետի՝ առայժմ անհասկանալի է, թե ուր է գնալու հյուսիսկորեական զորքերի մնացած մասը։
«Այս պահին մենք չունենք ամբողջական պատկերը», - մեջբերում է The War Zone-ն Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչության ղեկավարի խոսքերը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ն մտադիր է ընդհանուր առմամբ 10,000 զինվոր ուղարկել ՌԴ՝ մասնակցելու Ուկրաինայի դեմ պատերազմին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը կարող է ձեռք բերել «Սև հովազ» մարտական տանկեր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերին այցելել է Հարավային Կորեա և բանակցել հարավկորեական զենքի մատակարար...
Նախազգուշացում Իրանից. ինչ է սպասվում Իսրայելին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ղեկավար Հոսեյն Սալամին նախազգուշացրել է Իսրայելի դեմ հետագա պա...
Իրանը միջուկային զենքից էլ հզոր զենք ունի. ԶԼՄ
Իրանը շատ հզոր զենքեր ունի, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զարգացման և սպառազինության հանձնաժ...
Որքան կտևի Իսրայելի գործողությունը Լիբանանում. ԱԳ նախարար
Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Լիբանանի հարավում իր երկրի ներխուժմամբ սկսված ռազմական գործողությունը,...