Ուկրաինային դաժան ձմեռ է սպասվում․ WSJ
Ուկրաինայի իրավիճակն առաջիկա ձմռանը կարող է վատթարանալ Արևմուտքի կողմից զենքի մատակարարումների դանդաղեցման ֆոնին։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
«Արևմտյան զենքի մատակարարման սահմանափակման և դանդաղեցման պայմաններում Ուկրաինային դաժան ձմեռ է սպասվում։ Ուկրաինայի զինվորականները, որոնց գերազանցում են քանակով և սպառազինությամբ, դանդաղ, բայց անշեղորեն կորցնում են դիրքերը գլխավոր արևելյան ճակատում», - ասվում է հրապարակման մեջ։
Պարբերականը նշում է, որ ռուսական սպառազինությունը գերազանցում Է Ուկրաինայի ՀՕՊ-ի հնարավորությունները, հարվածները հանգեցնում են ենթակառուցվածքի օբյեկտների անջատմանը, և ձմռանը իրավիճակը «կարող է սրվել»: Միևնույն ժամանակ, Ինչպես գրում է թերթը՝ վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյաների և զինվորականների գնահատականը, Արևմուտքն «անբավարար աջակցություն» է ցուցաբերում Կիևին՝ ռազմաճակատում իրավիճակի զգալի փոփոխության համար, չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և այլ առաջնորդներ հայտարարել են, որ ցանկանում են օգնել Ուկրաինային հաղթել հակամարտությունում:
Ավելի վաղ թերթը գրել էր, որ Բայդենի վարչակազմը, վախենալով իրավիճակի հետագա սրումից, հրաժարվել է հաստատել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «հաղթանակի պլանը», որի շրջանակներում Ուկրաինայի առաջնորդը խնդրել է իրեն ավելի շատ զենք և անվտանգության երաշխիքներ տրամադրել՝ «Ուկրաինայի համար բարենպաստ պայմաններով» հակամարտության ավարտին հասնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական բանակին հրահանգվել է պատրաստ լինել հնարավոր սադրանքների դեմ
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայ...
Իսրայելի 182 քաղաքներում՝ ազդանշան․ Լիբանանը գրոհում է, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներով
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ՑԱԽԱԼ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարված են հասց...
Իսրայելը կողմնորոշվել Է Իրանին պատասխան հարվածի թիրախների հարցում
Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ Իսրայելը «փոքրացրել է թիրախների շրջանակը Իրանի հարձակմանը պատասխան հարված հասցնելո...
Լիբանանից տասնյակ հրթիռներ և արկեր են արձակվել դեպի Իսրայել
Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 35 հրթիռ է արձակվել հրեական պետության հյուսիսի գնդակոծությունների վերջին ալիքի ընթացքում:...