Իսրայելը կողմնորոշվել Է Իրանին պատասխան հարվածի թիրախների հարցում
Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ Իսրայելը «փոքրացրել է թիրախների շրջանակը Իրանի հարձակմանը պատասխան հարված հասցնելու համար»: Այս մասին հայտնել Է NBC News հեռուստաալիքը։
Դրա տվյալներով՝ «խոսքը Իրանի ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքների մասին է»։ Ընդ որում, ինչպես նշում Է հեռուստաալիքը, չկան ցուցումներ, որ Իսրայելը «ծրագրում է հարվածներ հասցնել միջուկային օբյեկտներին»:
«ԱՄՆ-ը տեղեկություն չունի այն մասին, որ պատասխանը լինելու է այսօր։ Պարզ չէ՝ արդյոք նրանք ինքները որոշել են ժամկետները, թե ոչ»,- իր աղբյուրների խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը։
BBC News-ի տեղեկություններով՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել իր իսրայելցի գործընկեր Յոավ Գալանտի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են ընդհանուր «իսրայելական պատասխանի ուրվագծերը»: Այնուամենայնիվ, անհասկանալի է, թե արդյոք Գալանտը տրամադրել է որևէ հատուկ մանրամասներ,թե ոչ, ընդգծում Է NBC-ն:
Հոկտեմբերի 9-ին Գալանտը հայտարարել էր, որ Իսրայելը չի հրաժարվում իր հրթիռային հարձակմանն ի պատասխան Իրանին հարվածելու ծրագրերից, և որ այն «մահացու և անսպասելի» կլինի այնքան, որ իրանցիները չեն հասցնի որևէ բան հասկանալ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական բանակին հրահանգվել է պատրաստ լինել հնարավոր սադրանքների դեմ
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայ...
Լիբանանից տասնյակ հրթիռներ և արկեր են արձակվել դեպի Իսրայել
Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 35 հրթիռ է արձակվել հրեական պետության հյուսիսի գնդակոծությունների վերջին ալիքի ընթացքում:...
Իսրայելի 182 քաղաքներում՝ ազդանշան․ Լիբանանը գրոհում է, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներով
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ՑԱԽԱԼ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարված են հասց...
Ուկրաինային դաժան ձմեռ է սպասվում․ WSJ
Ուկրաինայի իրավիճակն առաջիկա ձմռանը կարող է վատթարանալ Արևմուտքի կողմից զենքի մատակարարումների դանդաղեցման ֆոնին։ Այս մա...