Որքան աշխատավարձ է ստանում Պետրակովը
Ալեքսանդր Պետրակովի՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու պահից ի վեր մամուլում մշտապես շահարկվել է նրա ստացած աշխատավարձի չափը: Նշվել է, որ նա տարեկան ստանում է 600 հազար եվրո, իսկ վերջերս նաև հանդիպել եմ անհիմն տեղեկություններ, որ նրա աշխատավարձը կազմում է շուրջ 2 միլիոն եվրո:
Այս մասին իր ֆեյսբուքում գրառում է արել ֆուտբոլային մեկնաբան, ինսայդեռ Սուրեն Մելիքսեթյանը:
«Ասեմ, որ այս թվերը ոչ միայն իրական չեն, այլև կիլոմետրերով հեռու են իրականությունից: Ես ի սկզբանե տիրապետել եմ իրական թվերին, ուղղակի, էթիկայից ելնելով, հարկ չեմ համարել բարձրաձայնել դրանց մասին: Հիմա, երբ Պետրակովն արդեն ավարտել է իր գործունեությունը Հայաստանի հավաքականում, կարող եմ հանգիստ ասել, որ նրա ամսական աշխատավարձը կազմել է մոտ 20 հազար եվրո, ինչը, ի դեպ, ավելի քիչ է, քան Հայաաստանի ազգային հավաքականում աշխատած որոշ հայազգի մարզիչներինը»,-գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Միավորում ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջի շուրջ
Հայկական մի շարք ակումբների ֆան-շարժումները միանում են FAF-ի՝ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին: Հայկական մի քանի...
ՊՍԺ-ի ռեկորդային եկամուտը
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ամփոփել է ֆինանսական տարին՝ գրանցելով ակումբի պատմության մեջ ռեկորդային եկամուտ՝ 805,9 միլիոն եվ...
Իսկ ո՞վ պետք է պաշտոնից հեռացնի ՀՖՖ նախագահին
Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Երևանում Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո ՀՖՖ-ն պաշտոնանկ արեց...
«Փառահեղ» խայտառակություն. ինչու է լռում ՀՖՖ-ն
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը հյուրըկալվելիս 1:0 հաշվով...