«Միլթոն» փոթորկի հետևանքով զոհերի թիվը ավելացել է
ԱՄՆ Ֆլորիդա նահանգ հասած «Միլթոն» փոթորկը խլել է 9 մարդու կյանք: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով իշխանություններին։
Հեռուստաալիքն ավելի վաղ հաղորդել էր Ֆլորիդայի Սենտ Լյուսի շրջանում չորս մահվան մասին:
«Առնվազն ինը մարդ է մահացել «Միլթոն» փոթորկի պատճառով»,- ասվում է հրապարակված տեքստում:
Ինչպես պարզաբանում է հեռուստաալիքը, զոհերից մեկի կյանքը խլել է հսկա ծառը, որը տապալվել է ուժգին փոթորկից: Այս մասին հայտնել է Վոլուսի շրջանի շերիֆ Մայքլ Չիտվուդը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 7-ին հրաման է ստորագրել Ֆլորիդայում արտակարգ դրություն հայտարարելու մասին: Պատճառը աղետալի «Միլթոն» փոթորկին է: Հինգշաբթի գիշերը փոթորիկը հասել է Ֆլորիդայի արևմտյան ափին և գրեթե 3 միլիոն բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ «Միլթոն» փոթորկի հետևանքով զոհերի մասին
Առնվազն երկու մարդ է զոհվել չորեքշաբթի օրը ԱՄՆ հարավ-արևելյան Ֆլորիդա նահանգում սկսված «Միլթոն» փոթորկի հետևանքով։ Այս մ...
«Միլթոն» փոթորկի հետևանքով կան զոհեր
«Միլթոն» փոթորիկը զոհեր է տվել Ֆլորիդայի արևելյան ափին գտնվող ծերանոցում, չնայած այն հանգամանքին, որ արևմտյան ափն իր վրա...
Նոր մանրամասներ «Միլթոն» փոթորկի մասին. այն կարծես թուլանում է
ԱՄՆ Փոթորիկների ազգային կենտրոնը (NHC) հաղորդել է «Միլթոն» փոթորկի հետագա թուլացման մասին, ինչը վկայում է քամու արագությ...
Բայդենը հետաձգել է այցը Գերմանիա. «Միլթոն» փոթորիկը կարող է դառնալ վերջին դարի ամենաավերիչներից մեկը
«Միլթոն» փոթորիկը, որը մոտենում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ափերին, կարող է դառնալ վերջին դարի ամենաավերիչներից մեկը այս տարած...