Մսամթերքի խոշոր ընկերությունում կանոնների խախտում է եղել, սակայն ՍՊԸ-ն համաձայն չէ որոշման հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Աթենք» ՍՊԸ-ն հերթական անգամ դատարանի դռներն է ընկել։
Լրատվականին հայտնի է դարձել, որ ընկերությունը սեպտեմբերի 20-ին վարչական դատարան հայց է ներկայացրել ըննդեմ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ պահանջելով անվավեր ճանաչել կարգադրությունը։ Նշվում է, որ տեսչական մարմնի գործառույթն է բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական օգնության և սպասարկման, դեղերի շրջանառության, աշխատանքային իրավունքի, ներառյալ` աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտներում ռիսկերի կառավարումը և ՀՀ օրենքների ու այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը նշված ոլորտներում։
Դատելով իրավիճակից՝ «Աթենք» ՍՊԸ-ում կանոնների խախտում է եղել, և տեսչական մարմինը կարգադրություն է իջեցրել, ինչի հետ ՍՊԸ-ն համաձայն չէ։
Լրատվականը հետաքննությունը կշարունակենք հասկանալու համար, թե ինչ խախտումներ է արձանագրել տեսչական մարմինը «Աթենք» ՍՊԸ-ում»։