Ո՞վ է հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայողը. մանրամասներ
Երեկ՝ հոկտեմբերից 6-ին, ՊՆ N զորամասում հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանը Սյունիքի մարզի Ագարակ համայնքից էր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է Ագարակի միջնակարգ դպրոցի տնօրեն Անժելա Աղայանը։
«Լուրը բոլորիս համար էր անսպասելի, որովհետև Վահեն երբեք վարքի շեղում չի ունեցել, խնդիրներ չի ունեցել, տարիքային անախորժություններ, խոսակցություններ տղաների հետ չի ունեցել»,–պատմել է դպրոցի տնօրենը։ Անժելա Աղայանի խոսքով, 21-ամյա Վահեն ընտանիքի ավագ զավակն էր՝ երկվորյակ քույր ու եղբայր ունի։
«Վահեն հավասարակշռված աշակերտ էր, զուսպ, հարգալից և՛ ուսուցիչների, և՛ դասընկերների նկատմամբ։ Երբեք դիտողության չի արժանացել, կոնֆլիկտային իրավիճակներում չի հայտնվել։ Լավ ընտանիքից է, ծնողները քաղաքում հարգված են»,–պատմել է դպրոցի տնօրենը՝ նշելով, որ Վահեն ընդունվել էր Երևանի պոլիտեխնիկական համալսարան, բանակից զորակոչվելուց հետո սկսելու էր ուսումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ից մանրամասներ են հայտնել երեխաների առևանգման փորձից
ՀՀ քննչական կոմիտեից մանրամասներ են հայտնել երեխաների առևանգման փորձից։ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննության ընթացքում փաս...
Հայ հիդրոմետն արձագանքել է Ֆլորիդայում սպասվող «Միլթոն»-ի հեղեղմանը
Ֆլորիդայում մեկ օրվա ընթացքում կանխատեսվում է Երևան քաղաքում 10 ամսվա ընթացքում թափվող տեղումների քանակ: Այս մասին ֆեյսբ...
Նոր կարգավորումներ էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների վերաբերյալ
Համաձայն նոր կարգավորումների՝ սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման և դրա վերականգնման Էլեկտրամատակարարման բաշխ...
Երևանում դպրոցականից փորձել են գումար շորթել, ծեծել` նրան... ArmLur
Սեպտեմբերի 19-ին Ա. Հովհաննիսյանը ՀՀ պետական վերահսկողություն դիմում է ներկայացրել, որ 2023-2024թթ-ի ուս. տարվա ընթացքու...