Իսրայելը թիրախային հարված է հասցրել Բեյրութին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) թիրախային հարված է հասցրել Լիբանանի մայրաքաղաքի Դահիա շրջանին։ Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։
«ՑԱԽԱԼ-ը կետային հարված է հասցրել Դահիա շրջանին՝ «Հզբոլլահի» ահաբեկիչների առանցքային հենակետին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունը խոստացել է մանրամասներ հաղորդել ավելի ուշ:
Իսրայելը հոկտեմբերի 1-ից «Հզբոլլահի» ուժերի դեմ ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում և շարունակում է օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ արդեն զոհվել է ավելի քան հազար մարդ, այդ թվում՝ շիա շարժման առաջնորդներ։ Ավելի քան 346 հազար մարդ փախստական է դարձել: Չնայած կորուստներին, այդ թվում՝ հրամանատարական կազմում, «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը կարող է ձեռք բերել «Սև հովազ» մարտական տանկեր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերին այցելել է Հարավային Կորեա և բանակցել հարավկորեական զենքի մատակարար...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բաց...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բաց...
Նեթանյահուն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջարկել է վերանվանել երկրի ներկայիս ռազմական գործողությունը «Ապոկալիպսիս պատերա...