Ավելի քան 300 հարված՝ Լիբանանին․ կան հարյուրավոր զոհեր և վիրավորներ
Իսրայելի պաշտպանության բանակը երկուշաբթի առավոտյան հայտարարել է, որ լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին։ Այս մասին գրում է timesofisrael.com-ը:
Նշվում է, որ Լիբանանի սահմանամերձ գյուղերի բնակիչները նախազգուշացվել են, նրանց կոչ է արվել արագ հեռանալ այն տներից, որոնք «Հեզբոլլահ»-ն օգտագործում է զենք պահելու համար:
Մինչդեռ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի ավիահարվածներից զոհերի թիվը հասել է 100-ի, կա 400 վիրավոր:
Զինվորականները հայտնել են, որ հայտնաբերել են «Հեզբոլլահ»-ի օպերատորներին, որոնք պատրաստվում էին հրթիռային հարձակումներ իրականացնել Իսրայելի վրա:
Իսրայելի ռազմաօդային ուժերը, ժամը 12:30-ի դրությամբ, տասնյակ կործանիչների միջոցով ավելի քան 300 հարված են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախներին:
Նմանատիպ հոդվածներ
Ավելի քան 100 հրթիռ՝ Իսրայելի ուղղությամբ․ Լիբանանի պատասխանը
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն այսօր առավոտյան երեք գործողություն է իրականացրել Իսրայելի տարածքում գտնվող թիրախների դեմ...
Երբ Իսրայելը ցամաքային ներխուժում կսկսի Լիբանանում․ WSJ
Իսրայելն այս շաբաթ կարող է ցամաքային ներխուժում սկսել Լիբանան: Այս մասին գրում է Wall Street Journal թերթը՝ հղում անելով...
Մերձավոր Արևելքում մեծ պատերազմ է սկսվում․New York Times
Իսրայելը սպանել է "Հեզբոլլահի" առաջնորդին և ներխուժել Լիբանան, իսկ Իրանը գրեթե 200 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ:...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Իրանի հրթիռային հարվածից իսրայելական բազայի վնասների կադրերը
Իրանի լայնածավալ հրթիռային գործողությունից հետո ԶԼՄ-ները հրապարակել են Իսրայելի Նովատիմ ավիաբազայի շենքերին հասցված վնաս...