ՀԱՄԱՍ-ի կառավարության ղեկավարը և այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ սպանվել են
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հաստատել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կառավարության ղեկավար Ռաուհա Մուշթախի և պաղեստինյան շարժման ևս երկու բարձրաստիճան ներկայացուցիչների ոչնչացումը, համապատասխան հաղորդագրությունը տարածել է բանակի մամուլի ծառայությունը:
«Մոտ երեք ամիս առաջ ՑԱԽԱԼ-ի եւ Իսրայելի ռազմաօդային ուժերի համատեղ հարվածի արդյունքում Գազայի հատվածում ոչնչացվել են հետեւյալ ահաբեկիչները՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ -ի կառավարության ղեկավար Ռաուխի Մուշտախան, Սամեհ աս Սիրաջը, որը ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյում եւ ՀԱՄԱՍ-ի աշխատանքի կոմիտեում զբաղեցրել է անվտանգության ղեկավարի պաշտոնը, եւ ՀԱՄԱՍ-ի ընդհանուր անվտանգության ապարատի հրամանատար Սամի Աուդան», - ասված է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունից հավելել են, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում ամրացված ստորգետնյա համալիրին, որտեղ թաքնվում էին Մուշթախան, աս Սիրաջը եւ Աուդան: ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ Ռաուխի Մուշտախան ՀԱՄԱՍ-ի ամենաբարձրաստիճան անդամներից մեկն էր եւ անմիջական ազդեցություն ուներ շարժման ներսում որոշումների կայացման վրա: Մուշթախան ՀԱՄԱՍ-ի գործող առաջնորդ Յահյա Սինվարի հետ հիմնադրել է պաղեստինյան շարժման ընդհանուր անվտանգության ապարատը, եղել է «աջ ձեռքը» և Սինվարի մերձավոր զինակիցը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելի քան 300 հարված՝ Լիբանանին․ կան հարյուրավոր զոհեր և վիրավորներ
Իսրայելի պաշտպանության բանակը երկուշաբթի առավոտյան հայտարարել է, որ լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Իրանի հրթիռային հարվածից իսրայելական բազայի վնասների կադրերը
Իրանի լայնածավալ հրթիռային գործողությունից հետո ԶԼՄ-ները հրապարակել են Իսրայելի Նովատիմ ավիաբազայի շենքերին հասցված վնաս...
Հայաստանը սկսել է ևս 84 միավոր կայանքների գնման գործընթաց. IDRW
Հայաստանի զինված ուժերը ավարտել են վեց միավոր ATAGS 155 մմ/52 տրամաչափի հրետանային կայանքների փորձարկումները, որոնք մատա...
Հակամարտություն, որը կընդգրկի ողջ տարածաշրջանը․ Կարմիր խաչը զգուշացնում է
Մերձավոր Արևելքում բռնության էսկալացիան սպառնում է հանգեցնել հակամարտության, որը կընդգրկի ողջ տարածաշրջանը։ Նման նախազգո...