ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահաբեկչություն՝ Իրանում․ զոհվել է նաև ԻՀՊԿ հրամանատար
Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Նիկշեհր շրջանում գտնվող Բենտ քաղաքում անհայտ անձանց զինված հարձակման հետևանքով զոհվել է վեց մարդ, ևս երկուսը ծանր վնասվածքներ են ստացել:
Զոհերի թվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Փարվիզ Կադհոդաին և քաղաքային խորհրդի ղեկավար Յուսիֆ Շիրանին:
Հարձակման մանրամասները դեռևս չեն բացահայտվում, հարձակվողների ինքնությունն ու դրդապատճառները հայտնի չեն: Նշվում է, որ անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել մարդկանց ուղղությամբ։
Իրանի պաշտոնական իշխանությունները դեռևս որևէ կերպ չեն մեկնաբանել տեղի ունեցած միջադեպերը: