ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական զինված դիրքերով․ Թաթոյան
Ներքին Հանդը Հայաստանի Կապան համայնքի գյուղ է, որը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 2 տասնյակից ավելի զինված դիրքերով, միայն այստեղ Հայաստանի տարածքից օկուպացված է 2,700 հեկտար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Մենք ապացույցներով արձանագրել ենք Ներքին Հանդի բնակիչների նկատմամբ ադրբեջանական հանցանքների լրացուցիչ փաստեր` Հայաստանի «Շիկահող» պետական արգելոցում հազարավոր ծառահատումներ ու տասնյակ կիլոմետրերով կառուցվող ռազմական ճանապարհներ, տեղադրված բազմաթիվ ականներ (ադրբեջանական 2 դիրքի օրինակով), խմելու ջրից բնակիչներին զրկելը, զինված դիրքեր քաղաքացիական տների անմիջական հարևանությամբ և այլն:
Ադրբեջանն անցակցնում է շրջակա միջավայրին վերաբերող COP29 միջոցառումը, մինչդեռ հենց ինքն ավերում է Հայաստանի շրջակա միջավայրը. այս փաստերը պետք է հնարավորին ներկայացնել աշխարհի հարթակներում` ցույց տալու համար ադրբեջանական իրական մտադրությունները»,- գրել է Թաթոյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 600 հազար դրամ՝ վարորդականների համար․ զգուշացում
«Ուղղակի խաբվել եմ, հետո եմ հասկացել, որ դա խաբեություն է». այսպես չկասկածելով, որ սոցիալական ցանցերից մեկում շրջանառվող...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քվադրոբերը՝ ԵՊՀ-ի բակում
Auroranews-ը ստացել է տեսանյութեր, որոնցում քվադրոբեր հիշեցնող անձը տաօրինակ շարժումներ է անում Երևանի պետական համալսարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու են հատվել 45 բարդիները․ մանրամասներ
Այսօր Դավթաշեն վարչական շրջանում՝ Փիրումյանների 1 հասցեում, դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին ապօրինաբար հատել է 45...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շատ կարևոր․ զանգվածային հաշիվ գողանալը շարունակվում է․ Մարտիրոսյան
ՀՀ-ում Whatsapp հաշիվների գողանալը շարունակվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է տեղեկատվական անվտանգության փ...