ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ավելի քան 100 մարդու կյանք խլած փոթորկի հետևանքներն՝ ԱՄՆ-ում
ԱՄՆ-ի հարավ-արևելքում մոլեգնող «Հելեն» փոթորիկը առնվազն 117 մարդու կյանք է խլել:
CBS-ի տվյալներով՝ 46 մարդ զոհվել է Հյուսիսային Կարոլինայում, 27 -ը՝ Հարավային Կարոլինայում, առնվազն 25 -ը՝ Ջորջիայում, 13 -ը՝ Ֆլորիդայում։ CNN -ն իր հերթին նշում է, որ չորս մարդ զոհվել է Թենեսիում, երկուսը՝ Վիրջինիայում։
Բացի այդ, Հյուսիսային Կարոլինայի մոտ 600 բնակիչ անհետ կորել է։
Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ի մոտ 2 մլն բնակիչ մնացել է առանց լույսի։ Ավելի վաղ հաղորդվել էր ավելի քան 4 մլն մարդանց տների հոսանքազրկման մասին:
Ջրհեղեղների և սողանքների հետևանքով Հյուսիսային Կարոլինայում փակել են մոտ 300 ավտոճանապարհ, Հարավային Կարոլինայում՝ մոտ 150 ճանապարհ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է այս շաբաթ ավելի ուշ այցելել փոթորկից տուժած շրջաններ, հաղորդում է CNN-ը:
«Հելեն»-ը Սաֆֆիր-Սիմփսոնի սանդղակի 4-րդ կարգի փոթորիկ է։
Փոթորիկը հորդառատ անձրևներ և ջրհեղեղներ է առաջացրել։ Ֆլորիդայում տեղացել է մոտ 40 սմ տեղումներ, Հարավային Կարոլինայում եւ Ջորջիայում՝ մինչեւ 35 սմ, Հյուսիսային Կարոլինայում՝ ավելի քան 33 սմ:
Ֆլորիդայում, Ջորջիայում, Հյուսիսային Կարոլինայում, Ալաբամայում, Թենեսիում և Վիրջինիայում արտակարգ դրություն Է հայտարարվել: