Սեպտեմբերի 26-ին Հայաստանի որ հասցեներում լույս չի լինի

Սեպտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից։

Երևան քաղաք՝

10։00-16:00 Շիրակի փ․ 2, 4, 6, 6/1, 6/2, 6ա, 8, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ջրվեժ՝ Բանավան թաղամաս, «Զավարտ» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16:00 Նուբարաշեն 11 փողոց 2, 3, 19, 20, 21, 22, 23 շենքեր, 11։00-17:00 Թբիլիսյան խճ. 33-35/20 շենքեր, Ազատության պող. 5-8 առանձնատներ, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 5-11 շենքեր և 5-11 առանձնատներ, Այգեստան 11 փողոց 34-101 առանձնատներ, Հերացի փ. 2, 2ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորք 1, 7, 9, 15 փողոցների առանձնատներ, Նորքի Այգիներ փողոցի առանձնատներ, «Նորք Մարաշ» բժշկական կենտրոն, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, «Նաիրի» հյուրանոց, «Էներգաչափ» և «Էներգացանցնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ներ, թիվ 57 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Դավթաշեն 1-ին թաղ․ 34, 35, 36, 37, 38 շենքեր, Միկոյան փ. 4/3 շենք և Հալաբյան փ. 48 շենք։


Արմավիրի մարզ՝

11։00-17:00 Մոնթեավան, Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ, Արշալույս և Տարոնիկ գյուղեր։


Արարատի մարզ՝

10:00-14:00 Սիսավան, Նոր Ուղի և Գինեվետ գյուղեր, Վեդի քաղաք՝ «Թիմ Տելեկոմ», «Վիվա-ՄՏՍ», «Յուքոմ» և Հեռուստակայան ոչ բնակիչ-բաժանորդներ, Վեդու Գինու գործարանի Բանավան, 10:30-12։30 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Ս.Հակոբյան, Շահումյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Այգեպատ գյուղ մասնակի։


Վայոց Ձորի մարզ՝

10:30-15։00 Սերս գյուղ մասնակի։



Քաղաքականություն

Պատահարներ