Երբ Իսրայելը ցամաքային ներխուժում կսկսի Լիբանանում․ WSJ
Իսրայելն այս շաբաթ կարող է ցամաքային ներխուժում սկսել Լիբանան: Այս մասին գրում է Wall Street Journal թերթը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
«Իսրայելական հատուկ ստորաբաժանումները ոչ մեծ նպատակային արշավանքներ են իրականացնում դեպի Հարավային Լիբանան՝ հետախուզական տվյալներ հավաքելով եւ հողը շոշափելով հնարավոր ցամաքային ներխուժումից առաջ, որը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ»,- ասված է հոդվածում:
Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ գրոհները, որոնք ներառում էին սահմանի երկայնքով տեղակայված «Հըզբոլլահ» շարժման թունելների ներթափանցումը, իրականացվել են վերջին ամիսների ընթացքում եւ բոլորովին վերջերս:
Միևնույն ժամանակ, աղբյուրները նշել են, որ ցանկացած ցամաքային գործողության ժամկետները կարող են փոխվել: Բացի այդ, Իսրայելն ուժեղ ճնշման տակ է գտնվում ԱՄՆ-ի կողմից, որը պահանջում է լայնածավալ ներխուժում չիրականացնել։
«Դեռևս պարզ չէ, թե որքան ժամանակ Իսրայելը կձգտի պահել տարածքը, կամ ներխուժումն ավելի շատ նման կլինի ավելի մեծ արշավանքների շարքի»,- եզրակացնում է Wall Street Journal-ը:
Իսրայելցի նախկին բարձրաստիճան զինվորական պաշտոնյա Ամիր Ավիվին պարբերականի հետ զրույցում ցամաքային ներխուժումն անխուսափելի է անվանել, իսկ արշավանքները, նրա խոսքով, նախապատրաստման մի մասն են:
«Իսրայելական բանակը շատ է նախապատրաստվել ցամաքային ներխուժման համար [...], ընդհանուր առմամբ, այն հատուկ գործողություններ է ներառում: Դա գործընթացի մի մասն է», - ասաց նա:
Սեպտեմբերի 23-ի առավոտից իսրայելական ավիացիան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Լիբանանի հարավային և Արևելյան բնակավայրերի ուղղությամբ: ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին հայտարարել է «Հյուսիսի նետեր» հարձակողական գործողության մասին, իսկ երկու օր անց հայտնել Լիբանանի հարավ ցամաքային ներխուժման նախապատրաստման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ավելի քան 300 հարված՝ Լիբանանին․ կան հարյուրավոր զոհեր և վիրավորներ
Իսրայելի պաշտպանության բանակը երկուշաբթի առավոտյան հայտարարել է, որ լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Իրանի հրթիռային հարվածից իսրայելական բազայի վնասների կադրերը
Իրանի լայնածավալ հրթիռային գործողությունից հետո ԶԼՄ-ները հրապարակել են Իսրայելի Նովատիմ ավիաբազայի շենքերին հասցված վնաս...
Մերձավոր Արևելքում մեծ պատերազմ է սկսվում․New York Times
Իսրայելը սպանել է "Հեզբոլլահի" առաջնորդին և ներխուժել Լիբանան, իսկ Իրանը գրեթե 200 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ:...
Հայաստանը սկսել է ևս 84 միավոր կայանքների գնման գործընթաց. IDRW
Հայաստանի զինված ուժերը ավարտել են վեց միավոր ATAGS 155 մմ/52 տրամաչափի հրետանային կայանքների փորձարկումները, որոնք մատա...