Իսրայելի գլխավոր շտաբի պետը հաստատել է երկրի հյուսիսում ռազմական գործողությունների պլանը
Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին հաստատել է երկրի հյուսիսում հետագա ռազմական գործողությունների պլանը, որտեղ զինվորականները շուրջ մեկ տարի փոխհրաձգության մեջ են եղել լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման գրոհայինների հետ, գրում է The Times of Israel-ը։
Ծրագիրը հաստատվել է իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակի սրման ֆոնին։ Իսրայելական լրատվամիջոցները չեն նշում, թե կոնկրետ ինչ է ներառում նոր ծրագիրը։
Սեպտեմբերի 19-ին իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» դիրքերին։ Խմբավորման մարտիկներն իրենց հերթին հրթիռներով ու անօդաչու սարքերով գնդակոծել են սահմանին գտնվող իսրայելական դիրքերը։
Նմանատիպ հոդվածներ
Լատվիան օդ է բարձրացրել ինքնաթիռներ` թռչունների երամի պատճառով
Թռչունների երամի պատճառով Լատվիան օդ է բարձրացրել ինքնաթիռներ։ Ինչպես հայտնել է Բալթյան Հանրապետության պաշտպանությա...
Ադրբեջանը մոտ 7 տոկոսով կրճատում է պաշտպանական ծախսերը
Ադրբեջանը մոտ 7 տոկոսով կրճատում է պաշտպանության և անվտանգության ծախսերը։ Այս մասին գրում է Sputnik Ադրբեջանը՝ հղում անե...
Ճապոնիան կործանիչներ է բարձրացրել ռուսական ինքնաթիռների պատճառով
Ճապոնիայի ռազմաօդային ուժերը կործանիչներ են օդ բարձրացրել ռուսական երկու Ту-142-ը որսալու համար։ Այս մասին ԶԼՄ-ները տեղե...
Իսրայելը հարվածել է «Հեզբոլլահի» 400 արձակման կայանների
Օրվա ընթացքում իսրայելական օդուժը հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող շիայական «Հեզբոլլահ» շարժման 400 արձակման կա...