ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փեյջերի պայթյունից տուժել Է Լիբանանում Իրանի դեսպանը

Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանիին վնասվածքներ են ստացել իր անձնական փեյջերի պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնել Է Իսլամական Հանրապետության Mehr պետական գործակալությունը:


«Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին վիրավորվել է փեյջերի պայթյունի հետևանքով», — նշված է նյութում:


Այսօր Լիբանանի ազգային NNA գործակալությունը հաղորդել Է, որ տասնյակ մարդիկ են տուժել Բեյրութի հարավային արվարձանում եւ երկրի այլ շրջաններում փեյջերների պայթյունների հետեւանքով: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ սարքերի պայթեցումը տեղի է ունեցել «բարձր տեխնոլոգիական ազդեցության» պատճառով:


Ավելի ուշ Լիբանանի առողջապահության նախարարը հայտնել է, որ տուժածների թիվը հասել է հարյուրավոր մարդկանց: Գերատեսչությունը կոչ է արել երկրի բոլոր հիվանդանոցներին անցնել պատրաստվածության առավելագույն ռեժիմի՝ պայթեցված սարքերի սեփականատերերին շտապ օգնություն ցուցաբերելու համար: Բացի այդ, փեյջերների տերերին կոչ են արել անհապաղ ազատվել դրանցից։


Որոշ ԶԼՄ-ների տվյալներով՝ փեյջերները օգտագործում են լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժումը՝ որպես կապի փակ համակարգ, որն ամենաքիչն է հակված հակերության և գաղտնալսման:


Sky News Arabia-ն, Reuters-ը, Al Jazeera-ն հայտնում են, որ գործին ներգրավված է Իսրայելը:


Ըստ Al Jazeera-ի՝ հիվանդանոցները աշխատում են գերծանրաաբեռնված, Բեյրութի հաարավային շրջաններից բազմաթիվ վիրավորների են տեղափոխում հիվանդանոցներ։


Ըստ ստաացված տեղեկությունների՝ պայթում են նրանց մոտ գտնվող կապի սաարքավորումները՝ հեռախոսներ, փեյջերներ և այլն։