ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում մեքենա է կողաշրջվել․ կան վիրավորներ
Auroranews-ն ահազանգ է ստացել որ Հյուսիս-հարավ ճանապարհին, Սիլիկյան թաղամաս տանող ուղղության մոտ Opel մակնիշի մեքենա է կողաշրջվել։ Տեղում աշխատում են Ոստիկանության աշխատակիցները։
Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 13։20-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհահատվածում՝ նոր կառուցված Հյուսիս-հարավ ճանապարհին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Վթարի հետևանքով վարորդն ու 1 ուղևոր տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պայթյուն՝ Երևանի գազալցակայաններից մեկում․ կան տուժածներ
Auroranews-ն ահազանգ էր ստացել, որ պայթյուն է տեղի ունեցել Մալաթիա-Սեբսաստիա հատվածում դեպի Լենինգրադյան փողոց, գազալցակ...
Կոմայի մեջ գտնվող 10-ամյա երեխայի հարազատները վթարի են ենթարկվել․ մանրամասներ
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վթարվել է ջրատար՝ վայրկյանում 100 լիտր ջրի կորստով
Վեոլիա Ջրից տեղեկացնում են, որ քիչ առաջ վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող 600 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 100 լիտր ջրի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լոս Անջելեսում զինված անձն առևանգել է ավտոբուսն ու պատանդ վերցրել ուղևորներին
Զինված տղամարդը Լոս Անջելեսում ավտոբուս է առևանգել։ Քաղաքի ոստիկանությունից Fox News-ին հայտնել են, որ հանցագործը գնդակա...