Ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին զրկվել է Կիպրոսի քաղաքացիությունից
Կիպրոսի կառավարությունը ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկուն զրկել է քաղաքացիությունից։
Այս մասին հայտնում են կիպրական լրատվամիջոցները։
Իշխանությունների որոշման մեջ ասվում է, որ Կոլոմոյսկին քաղաքացիություն ստանալիս թաքցրել է իր կենսագրության որոշ փաստեր, իսկ նրան քաղաքացիություն տալը վտանգ է ստեղծել և շարունակում է ստեղծել հանրապետության հեղինակության համար։
Ներգաղթի վարչությունը, մասնավորապես, նշում է, որ 2010 թվականին քաղաքացիություն ստանալու դիմումում Կոլոմոյսկին թաքցրել է, որ երկու տարի առաջ Ռուսաստանում իր դեմ քրեական գործ է հարուցվել՝ կապված հարկերից խուսափելու հետ։ Նրա դեմ նմանատիպ մեղադրանք է առաջադրվել Ուկրաինայում։
Հիշեցնենք, որ այս պահին Իգոր Կոլոմոյսկին գտնվում է Ուկրաինայում կալանքի տակ։ Նա մեղադրվում է փողերի լվացման, 2013-2020 թվականներին արտերկիր մոտ 12,5 միլիարդ դոլար փոխանցելու, Privatbank-ից 233 միլիոն դոլար յուրացնելու և 2003 թվականին պատվիրված սպանություն կազմակերպելու մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն կողմ է կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ ՀՀ ինքնիշխանության պահպանման սկզբունքով․ Օվերչուկ
Ռուսաստանի Դաշնությունը հանդես է գալիս տարածաշրջանային կոմունիկացիների օգտին՝ ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքայի...
Մեծ Բրիտանիայի վարչապետին կոչ են արել չսպասել ԱՄՆ-ի պատասխանին
Մեծ Բրիտանիայի պաշտպանության հինգ նախկին նախարարները և նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը դիմել են կառավարության ներկայիս ղեկ...
53 օրից մենք ունենք ընտրություններ, որոնք շատ բան կփոխեն. Թրամպ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի ուժի և իմաստության օգնությամբ...
ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիրավորանք Լուկաշենկոյին, հեղաշրջման փորձ. ինչու է ձերբակալվել Լապշինը
Վիրավորանք Լուկաշենկոյին, հեղաշրջման փորձ. ինչու է ձերբակալվել Լապշինը: AURORANEWS-ին տրված բացառիկ հարցազրույցում...