ՌԴ-ն կողմ է կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ ՀՀ ինքնիշխանության պահպանման սկզբունքով․ Օվերչուկ
Ռուսաստանի Դաշնությունը հանդես է գալիս տարածաշրջանային կոմունիկացիների օգտին՝ ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքից։
Այսօր Ախթալայում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ խոսելով հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին։
«Ապաշրջափակումը հնարավոր է այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնց հնարավոր է եղել հասնել երեք երկրների առաջնորդների մակարդակով, և որոնք իրենց արտահայտումն են գտել 2020թ․ նոյեմբերի 9-10-ի համատեղ հայտարարության մեջ։ Ինչպես գիտեք, Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այս գործընթացին և օգնել՝ ելնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքից»,- ասաց ՌԴ փոխվարչապետը։
Հիշեցնենք, որ 2022թ․ սեպտեմբերին ևս Օվերչուկը հայտարարել էր՝ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է այն երկրի կողմից, որի տարածքով անցնում է այն։
Նմանատիպ հոդվածներ
Մեծ Բրիտանիայի վարչապետին կոչ են արել չսպասել ԱՄՆ-ի պատասխանին
Մեծ Բրիտանիայի պաշտպանության հինգ նախկին նախարարները և նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը դիմել են կառավարության ներկայիս ղեկ...
Ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին զրկվել է Կիպրոսի քաղաքացիությունից
Կիպրոսի կառավարությունը ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկուն զրկել է քաղաքացիությունից։ Այս մասին հայտնում են կիպրական լ...
53 օրից մենք ունենք ընտրություններ, որոնք շատ բան կփոխեն. Թրամպ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի ուժի և իմաստության օգնությամբ...
ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիրավորանք Լուկաշենկոյին, հեղաշրջման փորձ. ինչու է ձերբակալվել Լապշինը
Վիրավորանք Լուկաշենկոյին, հեղաշրջման փորձ. ինչու է ձերբակալվել Լապշինը: AURORANEWS-ին տրված բացառիկ հարցազրույցում...