ՀՀ կանանց հավաքականը հաղթեց 4-րդ անգամ. Շախմատի համաշխարհային օլիմպիադա
Հայաստանի կանանց հավաքականը տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում։
Տեղեկությունը հայտնում է Հայաստան շախմատի ֆեդերացիան։
Օլիմպիադայի 4-րդ խաղափուլում կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Վիետնամի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանի և Մարիամ Մկրտչյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Տղամարդկանց հավաքականն էլ մրցում էր Չինաստանի թիմի հետ:
Հայկ Մարտիրոսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց շախմատի աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենի հետ։

Հանդիպումն ավարտվեց Չինաստանի օգտին 2.5:1.5 հաշվով:
Հայաստանի հավաքականն այսօր կմրցի Շվեդիայի հետ։ Երկու թիմերն էլ ունեն 6 միավոր եւ բաժանում են 13-49-րդ տեղերը։
Հիշեցնենք, որ Շախմատի համաշխարհային օլիմպիադան անցկացվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում և կավարտվի սեպտեմբերի 23-ը: Ընդհանուր առմամբ կանցկացվի 11 խաղափուլ։
Նմանատիպ հոդվածներ
Մանուել Նոյերը հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին
Դարպասապահ Մանուել Նոյերն ավարտում է կարիերան Գերմանիայի հավաքականում: «Բավարիայի» 38-ամյա դարպասապահը հայտարարել է Գերմ...
Հայաստանի արդյունքը լավագույնն է. հաղթանակի հետագիծը...
Ազգերի լիգայի C դիվիզիոնում Հայաստանի ազգային հավաքականը 4:1 հաշվով հաղթելով Լատվիային գլխավորեց 4-րդ ենթախումբը: Մեր հի...
Ալեքսանդր Պետրակովի պատասխանատու հայտարարությունը
Ժամեր անց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պայքարը կսկսի Ազգերի լիգայի C դիվիզիոնի խմբային փուլում, Վազգեն Սարգսյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարզմնամարզուհի Արիանա Բաղդասարյանը հաղթել է 2 թուրք մարզուհու
Մարզմնամարզուհի Արիանա Բաղդասարյանը հաղթանակ է տարել 2 թուրք մարզիկի նկատմամբ Bambi Cup Belgrad Serbia միջազգային մրցում...