ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժամկետանց և առանց ժամկետի մակնշման սննդամթերք է հայտնաբերվել Երևանի սուպերմարկետներում
Երևանի սուպերմարկետներում ժամկետանց և առանց պիտանելիության ժամկետի սննդամթերք է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգումներ է իրականացրել ցանցային խանութներում։
Ծառայության աշխատակիցները խանութներում նույնիսկ այնպիսի ապրանքներ են հայտնաբերել, որոնց վրա երկու պիտակ է փակցված եղել, ինչն իրավախախտում է համարվում։ Ստուգվել են կաթնամթերքի, հրուշակեղենի, առհասարակ պարենային և ոչ պարենային ապրանքների պիտանելության ժամկետները։
Խախտում է համարվում նաև այն, երբ, օրինակ, մսամթերքի կտրման ժամկետը ֆիքսված չէ փաթեթավորման վրա։ Ապրանքը ժամկետանց է համարվում նաև այն դեպքում, երբ դրա վրա չի երևում, ջնջված է լինում արտադրման ամսաթիվը։ Ժամկետանց սննդամթերքը ենթակա է հետկանչման և ոչնչացման։
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի տեղակալ Վախթանգ Բարսեղյանն ընդգծում է` սուպերմարկետներում ապրանքների ծավալը մեծ է, բայց պետք է ամբողջական ուսումնասիրություն իրականացվի ու արձանագրություններ կազմվեն։
Տնտեսվարողները խախտումների համար տուգանվում են 100 000 – 200 000 դրամի չափով, դրանից բացի, ստուգայցերի արդյունքները քաղաքապետարանը փոխանցում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ - ում տեղացել է առաջին ձյունը
Սեպտեմբերի 11-ին, Ներյունգրիում (Ռուսաստանի Սախա (Յակուտիա) Հանրապետություն) տեղացել է առաջին ձյունը։ Այն տեղացել է խոշո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էստոնացի ակրոբատը դարձել է առաջին մարդը, ով օդում ձգված պարանի վրայով քայլել է աշխարհի մի ծայրից մյուսը
Էստոնացի ակրոբատ Յաան Ռուզը դարձել է առաջին մարդը, ով լարախաղացով քայլել է աշխարհի մի ծայրից մյուսը՝ այդպիսով անցնելով Ս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շանհային հարվածել է ամենաուժեղ թայֆունը 1949-ից ի վեր
«Բեբինկա» թայֆունը, որը երկուշաբթի առավոտյան հասել է արևելյան Չինաստանի Շանհայ, ամենաուժեղն է, որ հարվածել է քաղաքին 194...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անկած խոզերի համար գյուղացիները մինչ օրս փոխհատուցում չեն ստացել. պատրաստվում են բողոքի ակցիա անել. Sputnik Արմենիա
Այս տարվա սկզբին անկած խոզերի համար գյուղացիները մինչ օրս փոխհատուցում չեն ստացել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույ...